Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/454

Այս էջը սրբագրված է

4 Ֆիլիպ — տե՛ս № 194 նամակի 1 ին ծանոթագրությունը։

5 Ինչպես երևում է Գրյագի քաղաքից Սուսաննան հեռագրել է Տերյանին, որ իրենք «բարեհաջող» կերպով գնում են դեպի Ստավրոպոլ (Սուսաննայի ծնողների մոտ)։

7 Նաշո — Նաշխուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյան (1877—1956)— Տերյանի քույրը։ 8 Չկարողացանք պարզել, թե ո՞վ է։ Հավանորեն խոսքը Դ. Ոքրոեի մասին է (տե՛ս № 103 նամակի 8-րդ ծանոթագրությունը)։

10 Հայկունի Գուրգեն (1889—1966)— գրող մշակութային գործիչ, հին բոլշևիկ։

197

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 Տե՛ս № 177 նամակի 9-րդ ծանոթագրությունը։

2 Հայկական գործերի կոմիսարիատը Մոսկվա փոխադրվեց 1918 թվականի մարտի վերջերին:

3 Կուսիկովները—Կ. Կուսիկյանի ընտանիքի անդամները։

198

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 Տե՛ս նախորդ նամակի 2-րդ ծանոթագրությունը։

2 «Մեր բալիկը»— Տերյանի երկրորդ երեխան (առաջինը մեռել էր ծննդաբերության ժամանակ, 1916 թվական), տե՛ս № 177 նամակի 9 -րդ ծանոթագրությունը։

3 Սուսաննան գտնվում էր Ստավրոպոլում՝ ծնողների մոտ։

4 Կուսիկովներ — տե՛ս № 197 նամակի 3-րդ ծանոթագրությունը։

5 Կարպ Բարիսովիչը—Կարապետ Կուսիկյանը վախճանվել էր 1915 թվականին («Մշակ», 1915, № 282, 16 դեկտեմբերի. Պողոս Արելյան —«Կարապետ Կուսիկյանի հիշատակին»)։

199

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 Տերյանը Պյատիգորսկում եղել է 1918 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 5-ը։ «Անձնագրային գրքույկ»-ում նշված է. «Տրված է հազար ինը հարյուր տասնութ թվականի օգոստոս ամսի 31-ին Պյատիգորսկի քաղաքային միլիցիայի գլխավոր վարչության կոմիսարի կողմից»։

200

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։