Տերյան-Մյասնիկյանի մոտ տեսել է «այդ մեծածավալ նամակը» («էջեր Վահան Տերյանի կյանքից», էջ 143)։
Նամակի այս հատվածը առաջին անգամ հրապարակել է Պ. Մակինցյանը «Памяти поэта и революционера» հոդվածում («Жизнь национальностей», 1920, №20, 29 июня,)։ Ահա այն. «Будь благословен. Октябрь, если даже в таких инвалидах, как я, ты зажигаешь столько вдохновения!»
1925 թ. «Չորսհատորյակ»-ի 1-ին հատորում Մակինցյանը բերեց այս քաղվածքի հայերենը։ Սակայն չնայած դրան, տարբեր ուսումնասիրություններում և հոդվածներում Պ. Մակինցյանի հայերենից ռուսերեն թարգմանածը նորից թարգմանեցին հայերեն և այս երկհարկ թարգմանությունից հետո Տերյանի դրածից անփոփոխ մնաց միայն «Հոկտեմբեր» բառը (տե՛ս «Վահան Տերյանի պետական գործունեությունը», էջ 55 և ուրիշ ուսումնասիրություններ)։
Տպագրվում է ըստ Պ. Մակինցյանի «Памяти поета и революционера» հոդվածում («Жизнь национальностей», 1920, №20, 20 июня) բերված ռուսերեն տեքստի, որ հետևյալն է. «Я себя чуствую просветленным и ясным, как вероятно чувствовали себя первые христиане».
Թվագրվում է ըստ բովանդակության։
Թեև միակ աղբյուրը Մակինցյանի բերած տեքստն է «Памяти поэта и революционера» հոդվածում, սակայն տերյանագիտական որոշ ուսումնասիրություններում այդ հատվածը թարգմանվել է հայերեն և ապա հայերենից ռուսերեն ու բնականաբար այնքան է հեռացել ինքնագրից, որ հազիվ է հիշեցնում այն. «Я чувствую себя счастливым и веселым, таким же, как и раньше...»
(С. Алиханян, Ваан Терян, Ереван, 1960, ст. 141).
Ընդ որում իբրև աղբյուր նշվում է Մակինցյանի «Жизн нацанальностей» շաբաթաթերթում տպագրված հոդվածը (ուր, ինչպես տեսանք, բոլորովին ուրիշ տեքստ է)։
Կաղապար:ԱՆԹՎԱԿԻՐ ՆԱՄԱԿՆԵՐ Կենտրոն 1
Տպագրվում է ըստ Թումանյանների մոտ եղած ինքնագրի։
Առաջին անգամ տպագրվել է Ս. Սուքիասյանի «էջեր Վահան Տերյանի կյանքից» գրքում (էջ 38)։ Ւբրև ծանոթագրություն այդ գրքում գրված է. «1956 թ. հայտնաբերվեց Վ. Տերյանի հետևյալ անթվակիր նամակը՝ ուղղված Հովհաննես Թումանյանին» (էջ 38)։
456