Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/51

Այս էջը հաստատված է

ամեն ինչի, ճիշտ չէ՞։ Դրա համար պինդ սեղմում եմ ձեր ձեռքը հղում եմ լավագույն, լավագույն ցանկություններս։

Ձեր Վահան

Ողջույն Մարթային և ձերոնց բոլորին։

Ես Մոսկվա կգամ օգոստոսի 22—23-ին։ Եթե շատ չձգձգեք, ես դեռ այստեղ ձեզնից նամակ կստանամ, և դա, իհարկե, ինձ կուրախացնի։ Հուսով եմ, Մոսկվայում շուտո՞վ կհանդիպենք։

Սուսաննան ձեզ բարևում է։ Ձեր ողջույնը ես նրան հաղորդեցի:

Մնացածի մասին կխոսենք Մոսկվայում։ Ամենայն բարիք։

Վահան

36. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1912, 30 սեպտեմբերի

Անտենկա

Ներեցեք տետրակը փչացնելուս համար։ Այդ ինչո՞ւ չեք երեվում։ Մտածում էի երեկ անցնել ձեզ մոտ, բայց ուշացա։ Իսկ այսօր մտադիր չէի, և ահա անցա։ Իսկ դուք տանը չեք։ Ահա թե բանն ինչ է։ Ինձ փող է հարկավոր. եթե ձեզ մոտ ճարվի, խնդրում եմ, վարկավորեցեք մի քանի ռուբլի (սկսած 3 ռուբլուց)։ Ամսի մեկին ես ստանում եմ, բայց վաղը տոն է, նշանակում է, մյուսը, այսինքն ամսի 2-ին, կվճարեմ լրիվ և. եթե ուզում եք, տոկոսներով, միայն օրենքով նշված սահմաններում (12%-ից ոչ բարցր)։ Բայց բանն այն է, որ փողի համար ես չեմ կարող անցնել, ուստի խնդրում եմ, որ բերեք, եթե լինի, իսկ եթե չլինի, համենայն դեպս անցեք մեզ մոտ, ես ձեզ վաղուց չեմ տեսել։

Վահան