Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/55

Այս էջը հաստատված է

և 5 — 6 տարի տևել, այնպես որ մենք գուցե [մի] շարք գրքերի ապահովություն ունենանք և ոչ միայն այդ 4-ական գրքինը։ Գրիր տեսնենք ի՞նչ ես պատրաստելու «Գարուն»-ի հետևյալ գրքին, որ ուզում ենք տպագրության հանձնել հենց որ հոդվածները լինեն և գարնանը լույս ընծայել, ինչպես և Շնիցլերի 2-րդ հատորը, որ արդեն սկսում ենք թարգմանել։

Ես զարմանում եմ, որ դու խրախուսում ես Օնիկի հիմարությունները։

[Այդ ապուշը տարին կկորցնի և այն ամենից, ինչ հնարել է. կամ նրան ներշնչել են, ոչինչ չի ստացվի։ Մտածիր,— ախր, նախ, նա երբեք չի բռնի կոնկուրսային քննություն, այդ անգրագետ տիպը, նա ինչպե՞ս չի հասկանում այդ, և դու էլ խելքի չես բերում։ Երկրորդ, նա, ըստ երևույթին, երևակայում է, որ եթե ավարտի Կիևի պոլիտեխնիկումը (Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը նա երբեք չի ընկնի և չի ավարտի), ապա անմիջապես նրան կառաջարկեն կառավարել Աբամելիք Լազարևի կամ նրան նման մեկ ուրիշի կալվածքները։ Մի խոսքով նրա գլուխը մտցրու, որ չի կարելի այդպիսի բաներ անել։ Ես ինքս կգրեի նրան, բայց չեմ ուզում հետը գործ ունենալ և խոսել։ Միայն իմ կողմից հայտնիր նրան, որ ինքը գյադա է:

Լավ կլիներ եթե նրան համոզեիր, որ դեն գցեր այդ բոլոր ցնդաբանոլթյունները և վերադառնար Մոսկվա՝ քննություններ տալու։ Ախր մտածիր, մարդը կկորչի։ Մի՞թե անհրաժեշտ է իրավաբանական ֆակուլտետ ավարտելով զբաղվել իրավաբանական պրակտիկայով։ Չէ՞ որ միշտ էլ կհասցնի և կարող է ծառայության մտնել։ Շատ բան է պետք քեզ գրել, զգում եմ, որ նամակս անկապ է, բայց ոչինչ չես կարող անել, այլևս չեմ կարող գրել: Բավարարվիր սրանով, Կարպ Բորիսիչը ներվայնանում է, մի տեսակ սոսկալի ապատիկ է դարձել (նա առաջ էլ ապատիկ էր) և ամեն ինչ ու բոլորին գրողի ծոցն է ճամփում]։ Ծատուրյանի պարտքի մի մասը (200 ռուբլի) վճարեցինք (երեկույթից եկած արդյունքով), մնացյալը ինչ պիտի լինի, Ալլահը գիտե միայն։ Եթե կարող ես ահա թե ինչ արա. վերցրու «Посредник» գրախանութից իմ գրքերը 100 կամ 150 օրինակ (լավ է եթե 150 վերցնես) և փաթաթիր ու պահիր մի տեղ, եթե կարելի է. գրախանութում ասա, որ այդ գրքերը հարկավոր են։ Ուղարկում եմ квинтация-ն,