Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/57

Այս էջը հաստատված է
40. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
1912, 11 դեկտեմբերի, Մոսկվա

Սիրելիդ Ցոլակ

Մեր Պաոլոն երեկ տվել էր նամակդ կարդալու։ Կարդացի և մեծ ցանկություն ծագեց գրելու քեզ ընդարձակ նամակ։ Նստեցի գրելու և ըստ սովորականին չկարողացա մինչև վերջը հասցնել — ուժ չկա, չեմ կարողանում երկար գրել։ Բայց մի հարցի մասին, որ գործնական է (և դրա համար նրա մասին գրելը ավելի հեշտ) ուզում եմ գրել, մանավանդ որ այժմեական է և, որովհետև դու թյուրիմացության մեջ ես։ Օնիկի մասին է խոսքս։ Զարմանալի չէ՞ արդյոք, որ դու կարծում ես, թե մենք ինչ-որ վատ ցանկությամբ, կարծես թշնամաբար, «հախուռն հարձակում» ենք գործում նրա վրա։ Ամենից առաջ մի՞թե բացատրության կարիք ունի այն բանը, որ մեր հարձակումը բխել է մեր դեպի այդ հիմարը (այո՛, այո՛, կրկին անգամ «հախուռն» և համարձակ նույն խոսքը!) ունեցած լավ զգացմունքից։ Երբ այստեղից ուզում էր գնալ, եկավ մոտս և ասաց, թե Անահիտը կանչել է և ինքը ուզում է գնալ։ Ես նրան ասացի, որ միտք չունի այժմ գնալ, սպասիր մինչև ծննդյան տոները և հետո կերթաս — գոնե մի քիչ կմնաս (նա ասում էր, որ ուզում էր գնալ Բաքու երեք օրով—սա խոթիր իր աչքը, հասկանո՞ւմ ես)։ Ես պնդեցի, որ նա ինքն իրան խաբում է, որ եթե գնա, նա կմնա Բաքու երկար և որ կամուսնանա (ես վկա ունեմ այս խոսքերիս — Սուսաննան, որը Օնիկի կողմնակիցն էր այն ժամանակ, գոնե համակրում էր նրան այդ գործում)։ Թե ո՞ր չափով է իրականացել կամ իրականանալու վրա է իմ մարգարեությունը, դու երևի ավելի լավ գիտես։ Իսկ առաջին մասը արդեն իրականացել է —դա փաստ է։ Ասենք երկրորդ մասն էլ իմ մեջ տարակուսանք չի հարուցանում։ Սակայն դա դեռ ոչինչ։ Ասա խնդրեմ, ինչ հիման վրա դու իբրև ընկեր կարողանում ես տալ քո օրհնությունը նրա ձեռնարկած ծրագրին (Գյուղատնտեսական ակադեմիա մտնելու)։ Այդ ի՞նչպես պիտի նա տա կոնկուրսի քննությունները, արդյոք դու մտածե՞լ ես դրա մասին։ Սերը ոգևորում է, այո, բայց հո չի կարելի ոգևորվել [ամեն մի հնարավորությունից վեր. ախր չի կարելի գրկել անընդգրկելին, ասել է Կուզման]։ Ինչպես պիտի այդ 27—28 տարեկան պատանյակը նորից այբուբեն