ինչ կարող էի։ Միակ բանը, որ չէի անում — այն է, որ ամբողջ գիշերներով նրա հետ չէի շատախոսում և այնքան էլ սիրով չէի լսում նրա «զեղումները», որում նա շատ շռայլ էր, և առհասարակ էլ նա շռայլ է դրանում (օրինակ, նա Իոսիֆին գրել էր, թե ինքը «ապրում է Անահիտի հետ, այնպես, առանց մի ամուսնության» — սա արդեն զեղում չէ, նույնիսկ ստորություն է, հավատա ինձ), ճիշտ է, ինչպես վերևում ասացի, ես նրանով այնքան շատ չէի զբաղվում, ինչպես առաջ, բայց ախր ծիծաղելի է այդ պահանջել ումից ուզում է լինի և ավելի ծիծաղելի է դրանում ինչ-որ վատ բան կամ ինչ-որ «սառեցում» կամ թշնամանք տեսնել։ Քի՞չ վիշտ ու հոգս ունեմ։ Մի՞թե ես էլ պետք է ամեն ինչում նմանվեմ Օնիկին և «զեղումներ» անեմ թեկուզ նրա առաջ։ Իսկ որ շատ վիշտ ու հոգս ունեի, կարծում եմ կարելի էր հասկանալ և առանց «զեղումների» և այդ պատճառով ավելի շուտ ես կարող եմ նեղացած լինել, քան իմ մտերիմները։ Եվ վիշտը, և հոգսերը, իհարկե, բոլոր իմաստներով՝ և կենսական, և ավելի բարձր, ավա՜ղ թերևս Օնիկին միանգամայն անհասկանալի։ Որպեսզի քեզ պարզ լինի, որ իմ «սառնությունը» բոլորովին այլ արմատներ ուներ, ես հարկադրված եմ քեզ ասելու, որ երբ Օնիկը մեկնում էր Մոսկվայից (անցյալ տարի, ծննդին), ես տենդագին փող էի որոնում, որպեսզի նրան տայի, բայց չգտա, և Սուսաննան նրան տվեց ամբողջը (ճիշտ է կոպեկներ՝ 2 թե 3 ռուբլի), ինչ որ ունեինք։ Մի՞թե ես պիտի մեղադրեմ ինքս ինձ, որ չկարողացա փող ճարել: Եթե ես հաշվեի իմ ընկերների բոլոր «սառն» ընդունելությունները, հավատացնում եմ քեզ, բոլորին պետք է ջնջած լինեի ընկերներիս ցուցակից, այդ թվում, իհարկե, և քեզ։ Բայց դա ես կհամարեի ամենասարսափելի էգոիզմ, ինչպիսին համարում եմ և Օնիկի վերաբերմունքը դեպի իմ «սառն» ընդունելությունը։ Մարդկանցից միշտ ինչ-որ առանձին «գրկաբացություն» պահանջելը ես չեմ համարում իմ իրավունքը, դա եսասիրական է, նույնիսկ եթե այդ ուրիշները երջանիկ են, բայց առավել ևս՝ եթե այդ մարդիկ ծանրաբեռնված են որևէ առանձին դժբախտությամբ կամ թեկուզ հոգսով։ Եվ ես գտնում եմ, վճռականորեն պնդում եմ, որ Օնիկը ավելի քիչ, քան ընկերներիցս որևէ մեկը պետք է գանգատվեր իմ սառնության վրա։ Ճիշտ է, ես նախատել եմ նրան նաև (վերջին անգամ) Բաքու մեկնելուց առաջ, բայց ես ինչ մեղք ունեմ, որ
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/61
Այս էջը հաստատված է