համար էլ այդքան լուսավոր է նրա հիշատակը իմ մեջ և այնպես թանկ է նրա հետ ունեցած փոքրաթիվ ու կարճատև հանդիպումներիս հիշողությունը։ Դրա համար էլ կուզենայի, սիրելի Անտենկա, մի անգամ էլ, գեթ մի քանի խոսքով արտահայտել անկեղծ ցավակցությունս ու կարեկցանքս ձեզ։ Եվ թող ձեր տխրությունը լինի մեղմ ու հանդարտ և լուսավոր, ինչպես մեղմ ու լուսավոր էր նա, և թող ձեր սիրտը մահու հանդեպ լինի հեզ ու անտրտունջ, որովհետև այն մարդկանց համար, որոնց մենք այդպես սիրում ենք, մահ չկա։ Հաջողակ ու առողջ եղեք։ Ձեր մորը և ձերոնց բոլորին բարևեցեք ինձնից ու Սուսաննայից։
Մեծահարգ Վալերի Յակովլևիչ
Ստացա Ձեր ուղարկած լուսանկարը։ Շնորհակալ եմ և ներողություն եմ խնդրում անհանգստության համար։ Ուղարկում եմ տպված թարգմանությունները (թվով 4), որոնցից երկուսն իմն են։ Չիմանալով Ձեր հասցեն, ես անկարող եղա այդ անել ավելի շուտ, իսկ տեղեկանալ հասցեատանը՝ ժամանակ չունեցա։ Լուսանկարն իմ թարգմանություններով հանդերձ (10 ոտանավորների — 1) թաղարին, 2) Մենություն, 3) Անառակ որդի, 4) Հուշերի ժամ, 5) Օրհնություն, 6) Օրորոցի երգ, 7) L’ennui de vivre, 8) Փախուստ, 9) Տխուր երեկո, 10) Լինել մենա՜կ (այս երկու թարգմանություններն արդեն տպված էին, սակայն կոմպլեքսի համար դրանք ևս ուղարկում եմ, ապա գուցե և նորից երկու-երեք թարգմանություն, եթե հասցնեմ մշակելը)։ Այս բոլոր թարգմանությունները, ինչպես և լուսանկարը, նույնպես նաև կարճառոտ մի ակնարկ Ձեր անձնավորության և պոեզիայի մասին, ուղարկում եմ Վենետիկ, ուր Ս. Ղազարի կղզու վրա հիմա տպագրվում է առաջ Թիֆլիսում հրատարակվող «Գեղարվեստ» («Искуство»)