Պաոլոյի հոդվածը։ Իսկ նա լավ չի արեր որ քեզ գրել է այդպես խիստ (նա, ի միջի այլոց, ասում է, որ չի քաշվել իր արտահայտություններից, քանի որ (ի՛նչ «քաղաքավարություն մեր մեջ), իսկ դու ավելի վատթար։ Դուք գժվել եք, ինչ է։ Ես որպես միջնորդ դատավոր պետք է ձեզ ասեմ, որ դա ձեր կողմից խոզություն է և ուրիշ ոչինչ։ Մի մտածիր, ի՜նչ աքլորներ եք դուք։ Հարյուր տարի իրար համար հոգի էիք տալիս, մտերիմ բարեկամներ էիք և հանկարծ դատարկ բանի համար... հրդեհ, հեղեղ, երկնային որո՜տ։ Ախր բանն ի՞նչ է։ Ես Պաոլոյին ասացի (նախքան նամակը քեզ ուղարկելը նա ինձ կարդաց), որ չուղարկի, բայց հետո մտածեցի, որ դու խոհեմ կլինես և դրա համար ոչինչ չես անի։ Բայց ուրիշ բան դուրս եկավ։ Ճիշտն այն կլիներ, որ խոստովանեիր քո անզգուշությունը և հաշտվեիր նրա հետ։ Իսկ դու սկսեցիր հայհոյել նրանից ոչ պակաս։ Դա ինչի՞ նման է։ Պաոլոյի համար ես միշտ վախենում էի և վախենում եմ, նա այնպիսին է, որ կբռնկվի և այն ժամանակ ամեն ինչ նրա համար ոչինչ չարժե, ամեն ինչ մոռանում է։ Նորերս նա ասում է. («Երբ մեկի հետ կռվում եմ, շատ հաճախ հոգումս բոլորովին վերաբերմունքս չեմ փոխում դեպի նա»։ Մոտավորապես այսպես։ Դա նշանակում է որ ես կարող եմ կատաղել զայրույթից ու հայհոյել, բայց այդ զայրույթը հոգումս չի մնա։ Դա քամի է, որ փչում ու անհետանում է։ Մի՞թե դու, Ցոլակ, մինչև հիմա չգիտես Պաոլոյի այդ գիծը: Ահա թե ինչու կարծում եմ, որ չպետք է այդ նամակն ընդունեիր այնպես, ինչպես ընդունել ես և հիմա պետք է գործը որևէ կերպ հարթես։ Ինձ համար սոսկալի տհաճ կլինի, եթե ձեր մեջ երկար տևի այդ անախորժությունը։ Հա, մեկ էլ ահա թե ինչ։ Ախր Պաոլոն, ասենք ես էլ կարծում էինք, որ խմբագրությունում դու լիիրավ տեր ես, իսկ դու գրում ես, որ խմբագիրներից մեկն ես։ Ի՞նչ է սույնը նշանակում: Մի՞թե միայն դու չես հանդիսանում խմբագիրը: Հիմա մի «ասացմունք» էլ։ Ես Պավլի հետ զրույց ունեցա, և նա ինձ մի նորություն հայտնեց։ Պարզվում է, որ դու նրան գանգատվել ես ինձնից նրա համար, որ անցյալ տարի լավ վերաբերմունք չունեցա դեպի քո հոդվածը: Որ ես այնպես չէի հիանում, ինչպես Պաոլոն, դա փաստ է։ Որ ես թերություններ էի գտնում և նույնիսկ առաջարկում էի, և եռանդուն, որ որոշ բաներ դուրս գցվեին, դա էլ փաստ է։ Բայց որտեղի՞ց ես վերցրել, որ
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/72
Այս էջը հաստատված է