Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/74

Այս էջը հաստատված է

Սարսափելի հոգնեցի։ Գուցե վաղն էլի գրեմ։ Խնդրած գրքերդ վաղը կորոնեմ և կուղարկեմ: Վարդային մեզնից բարև, ինձնից և կնոջիցս:

Քո Վահանուս Տերյանուս
Ամեն։

Հա, ինչ է, դու թարգմանելո՞ւ ես «Մեր ժամանակի հերոսը», թե՞ ոչ։ Չէ՞ որ խոստացել ես։ Ուրեմն գրիր։ Դա շատ ցանկալի կլինի։ «Բաքվի Ձայն»-ի մասին անախորժ լուրեր եմ լսել և ահ երկու օր է ինչ թերթ չկա։ Իսկ ես ազատվեցի և պատրաստվում էի որևէ բան ուղարկել։


50. Գ. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
1913, 10 մայիսի, Մոսկվա

Հարգելի բարեկամ

Վաղուց է ուղարկել եմ Ձեզ մի շարք նյութեր և Վալերի Բրյուսովի լուսանկարը, սակայն մինչև այժմ տեղեկություն չունեմ՝ ստացա՞ք այդ, թե ոչ: Հետաքրքիր եմ իմանալու, թե ինչպես (է) «Գեղարվեստ»-ի դրությունը:

Ողջույններով
Ձեր Վահան Տերյան

Москва, Долгоруковская,

дом № 15, квартира 60


51. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
1913, 26 մայիսի, Մոսկվա

Սիրելի Ցոլակ

Երկար նամակդ ստացա և կարդացի ամենայն ուշադրությամբ, սակայն գոհ չմնացի քո բացատրություններից ու դատողություններից և ուզում եմ այս նամակովս կետ առ կետ պատասխանել