և, իհարկե, մարդիկ, բայց մարդիկ, որոնց հետ լինելը ինձ համար հաճելի լինի: Մի խոսքով, ինձ թվում է, որ մոտավորապես մի շաբաթից կկարողանամ մեկնել։ Դա հո ուշ չէ՞։ Բայց դուրս գալու օրվա մասին կգրեմ, երբ պարզվի։ Իսկ մինչ այդ, խնդրում եմ, մի փոքրիկ նամակ գրեցեք և հայտնեցեք, թե անհարմար չի՞ լինի (մի անգամ էլ, որպեսզի միանգամայն հանգիստ լինեմ, բայց տեսեք, չստեք, այլ գրեցեք միանգամայն անկեղծ և առանց ձևականության, հավատացնում եմ ձեզ, որ դա ինձ ամենևին չի վիրավորի): Եվ հետո, Մարթայի վերաբերյալ էլ դրեցեք (ձեր մասին չեմ հարցնում, որովհետև, կարծես, չպետք է կասկածեմ)՝ ուզո՞ւմ է նա ինձ տեսնել ձեր տանը, թե գուցե նա այդ բանը չէր ցանկանա: Չդիտեմ ինչու ինձ շարունակ թվում է, թե նա ինձ մի քիչ չի սիրում կամ ինչ-որ բանի համար ինձնից նեղացած է: Եվ ապա, ողջունում եմ ձեզ և ձերոնց բոլորին, շնորհավորում եմ տոները, և ցանկանում ամենայն, ամենայն... Կարծեմ, ցտեսություն: Ասենք...
Դե, սեղմում եմ ձեր ձեռքը պինդ-պինդ:
Հա, ի դեպ, երկու խոսքով գրեցեք, ինչպես պետք է գամ, չէ՞ որ աշխարհագրությունից լիակատար տգետ եմ, թեև, գուցե այստե՞ղ կարելի է իմանալ։
Առայժմ։ Բարևեցեք։
2․ Ց․ Խանզադյանին
Սիրելի Ցոլակ
Նամակներդ և «Баку» թերթից կտրած հոդվածները ստացել եմ։ Հուսով եմ չես նեղանում, որ մինչև օրս չեմ պատասխանել նամակներիդ։ Վերջին օրերս ինձ այնքան լավ չէի զգում և չէր «գրվում»։ Իհարկե ինձ համար շատ դուրեկան էր կարդալ գովասանքներ իմ հասցեին, բայց այդ բանը ունի և իր շատ դառը