Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/87

Այս էջը հաստատված է

Թերթի մասին հետևյալ նամակումս։ Նյութն էլ տեսնենք. մի բան կգտնվի՞, կուղարկեմ, դրա մասին էլ կգրեմ մանրամասն այժմ նամակս ուզում եմ ուղարկել, որովհետև եթե մնա չեմ ուղարկի։


52. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
1913, 8 հունիսի

Չգիտեմ նամակս ձեզ կհասնի՞։ Եթե հասնի, կիմանաք հասցես՝

Դոլգորուկովսկայա, տուն 15, բնակարան 58, Վահան Տերյանին, որով կարելի է գրել ինձ ամբողջ ամառը և որը խնդրում եմ հայտնել Դավթին։

Բարևս ձերոնց բոլորին։

Վահան


53. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
1913, 25 հունիսի

Ամեն հարկադրական բան ինձ համար միշտ ատելի է եղել, և կյանքիս գլխավոր դժբախտությունը հենց նրանում է կայանում, որ շատ բան եմ ստիպված անել ոչ թե բարի կամքով, այլ նրա համար, որ «պետք» է։ ճիշտ է, ես կյանքս շատ ավելի հարմար ու լավ կդասավորեի, եթե ավելի մեծ հաճույքով ու ջանադրությամբ անեի այն, ինչ «պետք» է, և եթե հրաժարվեի այն ամենից, որը ոչ ոքի «պետք չէ», բայց ինչպես տեսնում եք, ոչ մեկը, ոչ մյուսը չպատահեց, և ես մինչև հիմա մնում եմ «նույն» Վահանը, «միշտ նույնը», ինչպես ինձ վերջերս ասում էր մի ծանոթ, որին վաղուց չէի տեսել։ Ձեզ չէի գրում, այդ ճիշտ է։ Բայց ծիծաղելի չէ՞, որպեսզի ավելին չասեմ, դրանից եզրակացնել, որ ձեզ չեմ ուզում ճանաչել, և ձեր նամակներն ինձ պետք չեն, կամ դուք ինքներդ։ Աստված վկա, դա հիմարությո՜ւն է։ Ինչպես կուզե՛ք։ Չե՞ք գտնում։ Իհարկե, կային նաև պատճառներ, որ ձեզ