են բոլորը, բոլորը, ամեն ինչ չափվում է շահագործման աստիճաններով, որքան շատ է շահագործում մեկը, այնքան բարձր է նրա պատիվը:
Հալչում էր մարդկային ստեղծագործող տարրի կյանքը, հալչում էր՝ ինչպես մոմը հնոցում:
Նա տեսավ գործազուրկների մասսան, որ սոված, ատելությամբ լցված, բայց անզոր և թշվառական՝ թափառում էր մեծ քաղաքի փողոցներում, գետի ափին, պարսպի տակ, նա հանդիպեց, բացի ժողովրդական մեծ զանգվածներից, բանվորներից ու արհեստավորներից, նաև մտավորականների և արվեստագետների, որոնք, առանց հույսի որևէ նշույլի, թափառում էին անհանգրվան՝ ապրելով մի մեծ և դարավոր կուլտուրայի մայրամուտի մորմոքը:
Որքան նա տեսավ այս բոլորը, ավելի ու ավելի մանրամասնորեն սկսեց տեսնել Խորհրդային երկրի աշխատանքր, նա սկսեց հիշել ամեն մի փոքրիկ իրողություն և նրա խոշորագույն արժեքը: Առաջին օրից, երբ նա ոտքը դրեց Եվրոպա, ինքնաբերաբար արտասանեց. «Պրոլետարիատը կառուցում է… չէ՞ որ բուրժուազիան ևս կառուցել է և շարունակում է կառուցել»: Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այժմ սկսեց ըմբռնել այդ երկու կառուցումների տարբերությունը, սկսեց ըմբռնել երկու դասակարգերի ձգտումի խորագույն տարբերությունը:
Մի երեկո, Փարիզի ցնծուն մի երեկո, նա հանդիպեց բանվորական մի մասսայի, որ փողոցում որոտի նման պայթեցնում էր «Ինտերնացիոնալը»: Ոչ մի երգ նրան այնքան ընտանի և այնքան հարազատ չէր թվացել, որքան այդ երգը: Կանգնած մայթի վրա, ակացիայի մի ծառի տակ, երբ բանվորական մասսան անցավ նրա առաջից «Ւնտերնացիոնալի» հաղթական հնչյուններով, պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը լցվեցին արցունքով: Նա զգաց, որ մի քանի կաթիլ տաք արցունքը, բխած տխուր սրտի թաքուն խորքերից, թեթևացնում էր իրեն ծանր մի կոշմարից:
Երկար ժամանակ էր, ինչ նա իրեն հանցավոր էր զգում, իբրև Խորհուրդների երկրի քաղաքացի, մի մարդ, որին հավատացել էին Խորհուրդները, որին տրված էր բարձրագույն