Այս էջը հաստատված է
և անորոշ զգացումներով։ Հրկիզված թղթերի բոցը նրանց դեմքերը ներկել էր կարմրադեղին գույնով։
Պրոֆեսոր Միքայել Մելիք-Անդրեասյանը, անձկությամբ դիտելով հրկիզված թղթերի բոցը, շշնջում էր.
— Հնից ոչ մի հիշատակ չպետք է մնա…
Երբ թղթերը մոխրացան, պրոֆեսորը դարձավ կնոջը և ասաց.
— Լենոչկա, ես փորձեցի քեզ մենակ թողնել, ներիր ինձ:
Ելենա Բեգլարովնան գլուխը հանգչեցրեց ամուսնու կրծքի վրա և սպիտակ թևերով գրկեց նրան։
1934 թ.