Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/12

Այս էջը սրբագրված է

ե և վոչ դատապարտություն, պարծանք ե անապատիս և վոչ նախատինք»։

1220 թվին Վարդան Այգեցին հայտնվում ե Դրազարկի վանքում։ Այդտեղ ե գրել նա յուր առակը՝«Վասն տասըն վաճառականաց, վոր են մարդիկ» և առակի մեկնությունը։ Այդ մասին ինքը հետևյալն ե պատմում, «Յես, վողորմելի Վարդան Մարաթեցիս, այս մենավոր խուցի մեջ, աստվածաբնակ ուխտի սահմաններում, վոր կոչվում ե Դրազարկ, կամեցա տասը առակավոր բանով ձևացնել վաճառականներին և այն ութ վորոգայթը, վոր կա նրանց աոաջ․․․ Յեվ շատ որեր աշխատեցի և բազում անգամ սկսեցի և չհաջողվեց և տրտմելով վարանեցի և ստույգ իմացա, վոր իմ բազմաթիվ անորենությունները խավարեցրին իմ միտքը և փակեցին իմ շրթունքները ե կապեցին լեզուս․․․։ Բայց և այնպես ավարտում ե յուր աշխատությունը, վոր ուղղված ե վոխակտլության, լեզվագարության, վորովայնամոլության, զրկանքի, շնության, կախարդության և անզղջության դեմ։

Այգեցու մահվան թվականը հայտնի չե։ Նա հիշատակում ե «խուժադուժ և անծանոթ ազգի» մուտքը Հայաստան։ Խոսքը վերաբերում ե մոնղոլներին, վորոնք Հայաստան մտան 1220֊ի սկզբներին։ Ինքն իր մասին գրում ե վոր «ծերությունը և յերկարատև ցավերը կուրացրին իմ միտքը և իմ աչքերը»։ Յեթե ընդունենք, վոր նա իրոք ապրել ե մինչև «զառանցյալ և գարշելի» ալեվորությունը, ինչպես ինքն ե գրում, ապա ուրեմն հիմք կա ասելու, վոր նա 1220-ական թվականներին չի մեռել, այլ ավելի ուշ։ Ըստ Ն․ Մառի՝ Այգեցին XIII դարի 10 ական թվականներին դեռ ապրում եր։