վոք խոսեցի ի խոսս աշխարհականս, բաց ի գրոց, ի գինարբուս և վոչ այլ ուրախությունս։ Վասն այնորիկ արար նա յերգս և ուսույց այնոցիկ, վոր պահեին զբերդն․ զի փոխանակ վայրապար ձայնից, զայն ասասցեն[1]։ Բերդի զինվորները «ստորին» լեզվով պատմում եյին «անառակ» զրույցներ։ Այդպես եյին նաև ռամիկները և վաճառականները գինարբուքի, այլ ուրախության և առհասարակ իրենց առորյայի մեջ։ Բայց այդպես եյին նաև յեկեղեցու դպիրները և հոգեվորականների ստորին խավը, վոր գումարվում էր ռամիկների վորդիներից։ Հետևաբար նրանց ավելի ախորժելի եյին «վայրապար» զրույցները՝ պարզ լեզվով, քան խրթին և ճոռոմ ճարտասանությունը, տրամախոսությունը և աստվածաբանական գիտելիքները։ Գերազանցապես այդ խավից եյին նաև այն՝ յերբեմն անանուն գրիչները, վորոնք դժվար տքնությամբ բազմացնում եյին ձեռագրերը։
Յեթե Ներսես Շնորհալին հնար եր վորոնում, վորպեսզի այլևս վոչ վոք խոսի «աշխարհի» լեզվով կամ գեղջուկ բարբառով, ապա միակողմանի կլիներ այդ փաստը բացատրել միայն իբրև ձգտում վերջ տալու «ստորին» հայերենին։ Կարելի յե յենթադրել, վոր զինվորները «վայրապար» խոսում եյին բարբառով, վորը հայերեն չեր և ահա Շնորհալին նպատակ ե դնում այնպիսիներին լեզու սովորեցնել և
- ↑ *) Քանի վոր այնպես եր սուրբի կամքը վորպեսզի հնարավոր լինի, վոր վոչ վոք չ՛խոսի աշխարհիկ լեզվով, բացի գրաբար վոչ զինարբուքի և վոչ այլ ուրախության ժամանակ, այդ նպաաակով ե նա յերգեր հորինեց և սովորեցրեց նրանց, վորոնք պաշտպանում եյին բերդը, վորպեսզի վայրապար ձայների փոխարեն, այղ յերգերն ասեն»։