Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/29

Այս էջը սրբագրված է

ԱՅԾԵՐ ՅԵՎ ԳԱՅԼԵՐ

ՀԱՎԱՔՎԵՑԻՆ այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ վոչ թե խաղաղություն: Յեվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Յեվ գրեցին այծերին. «Լսեցին ձեր բարի խորհուրդը և գոհանամք աստծուց, վորովհետև մեզ համար մեծ խնդություն ե և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության,