Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/32

Այս էջը սրբագրված է

և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ վոչինչ չեր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել եր և կոկել հայելուց ավելի լավ: Յերբ թագավորը տեսավ, վոր չեր նկարել, այլ միայն կոկել եր, զարմացավ և ասաց. «Դու ի՞նչ ես արել»: Նա ասաց. «Յես ցույց կտամ իմ գործը»: Յեվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և յերբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, վորովհետև հայելու մեջ յերևում եյին այն բոլոր պատկերները, վոր նկարված եյին մյուս պատի վրա: Յեվ թագավորն ասաց. «Այս մյուսից գեղեցիկ ե»: