Այս էջը սրբագրված է
Գինի
Մի թագավոր մի վորդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն որ ձեզնից մեկը թող տանի իմ վորդուն և պատվի: Յեվ տանում եյին: Յեվ մի որ մի նայիպ պատվելու յեր տարել թագավորի վորդուն և յերեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի վորդին խիստ գինով եր և հարբած դուրս յեկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Յեվ թագավորը