Այս էջը սրբագրված է
հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա` փակեք և կարասները կոտրատեք: Յեվ այդպես արին:
Յեվ մի այրի կին մի վորդի ուներ և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և յերեկո հացի վրա յերկու թաս գինի յեր տալիս վորդուն: Յեվ այրի կնոջ վորդին մի գիշեր դուրս յեկավ և սպանեց թագավորի առյուծին և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով վոր սպանել է իմ առյուծին, յեթե գա և ինձ պատմի` նրան չեմ պատժի: Յեվ յեկան այրի կինը և նրա վորդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Յեվ նա ասաց, թե գիշերով դուրս յեկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Յեվ մայրն ասաց, թե նրան գինով ե նուցել և պատմեց, թե ինչպես ե գինով սնուցել:
Յեվ թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, վոր առյուծ սպանեք և վոչ թե աղբանոցում մեռնեք: