Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/45

Այս էջը սրբագրված է

ԻՇԽԱՆ ՅԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Յեվ նույն քաղաքում ապրում եր մի այրի կին և իշխանը հարկ պահանջելով նեղում եր նրան և այրի կինն աղոթում էր, վոր իշխանն ունենա խաղաղ և յերկար կյանք: Գնացին, ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում ե այրին: Յեվ իշխանը յեկավ և ասաց. « Յես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչու՞ յես աղոթում»: