Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/49

Այս էջը սրբագրված է

և մանուկն իսկույն մեռավ և ոձը գնաց ոտար յերկիր: Յեվ յերբ թագավորն յեկավ և մանուկին ոչի թույնից սեվացած և մեռած տեսավ և ոձի պոչը գետնին ընկած, իմացավ, վոր յուր մանուկն ե թրով կտրել թձի պեչը: Յեվ սգաց վորդուն, տարավ թաղեց գերեզմանում:

Յեվ անցավ մի առ ժամանակ և թագավորը խդրակներ ուղարկեց այն ոձի մոտ և ասաց. «Գիտեմ, վոր առաջ իմ վորդին ե ծռություն արել. նա կտրել ե քո պաչը, ապա դու կծել ես նրան: Ինչ վոր յեղավ` յեղավ և իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա նման իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ ոձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ. քանի վոր յես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո վորդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այնե, վոր դու և յես իրարից հեռանանք, վորպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»: