Այս էջը հաստատված է
ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը ձմերուկի թփի վրա: Յեվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց և արյուն յելավ: Յեվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց. «Տեր աստված, ինչ վոր ստեղծել ես, ամենը կարգին ե և կատարյալ և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը թող իմից վատ լինի, վորովհետև յեթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ»: