Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/82

Այս էջը սրբագրված է

կամ հալալ արա, վորովհետև յես հարամ բան ամենևին չեմ կերել»։ Յեվ բուրաստանի տերն ասաց. «Կեսը, վոր իմն ե, հալալ քեզ և կեսը` իմ յեղբորն ե, նրան տեր չեմ։ Յեվ իմ յեղբայրը հեռու յե այստեղից վեց որվա ճանապարհ»։ Յեվ յերիաասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց.«Կամ առ քո կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ»: Յեվ մարդն ասաց. «Վոչ գինը կառնեմ և վոչ հալալ կանեմ։ Թե կուզես, վոր հալալ անեմ, յես մի աղջիկ ունեմ` վոր վոչ ականջ ունի և վոչ լեզու և վոչ ձեռք և վոչ վոտք, նրան քեզ կին առ, վոր հալալ անեմ»։

Յերիտասարդն անճարացած առավ այդ աղջկան և յերբ առագաստ մտան, տեսավ վոր աղջիկը ամենևին առողջ եր։ Յեվ յերիտասարդն աներոջն ասաց, թե ինչո՞ւ եյիր ծաղրում քո աղջկան։ Յեվ նա ասաց. «Յես ճշմարիտ եյի, վորովհետև ծնված որից իմ աղջիկ արեգակի լույսը յերդից ե տեսել և ոտար մարդու ձայն չի լսել և ոտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և վոտքը դռնից դուրս չի դրել։ Յեվ յես քեզ նման հալալ մարդ եյի ուզում և ահա դու յեկար»։

82