Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/146

Այս էջը հաստատված է

ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ


ԵՆԻՉԵՐԻ

(Թուրքահայերի կյանքից)

Ա


Օսմանյան պատմությունը փոքր-ինչ ուսումնասիրողին անգամ հայտնի է Սուկթան-Մահմուդի այն ահարկու զորքի գունդը, որը կոչվում է ենիչերիների գունդ։

Այնչափ արհավիրք ձգեց իր ժամանակին այս գունդը, նրա յուրաքանչյուր զինվոր այնպիսի սոսկալի բարբարոսություններ արավ, ժողովուրդր նրա ձեռքից այնչափ տաժանելի, չարչարանքներ կրեց, որ մինչև այսօր էլ, երբ կամենում են, նկարագրել մի արյունարբու, անօրեն, բարբարոս, կատաղի հրեշ՝ ասում են՝ «ենիչերի»:

Ամենքին հայտնի կլինի նաև նրանց կատարածը, որը տեղի ունեցավ Կ. Պոլսի Աթ—մեյդան կոչվող հրապարակում, ուր և այժմ գտնվում է ենիչերիների մյուզեն։ Այդ մյուզեում կարելի է տեսնել նրանց մոմեղեն արձանները իրանց բնական հագուստներով, զենքերով, իրանց վայրենի և սոսկում ազդող դեմքերով, շրջապատած իրանց ներգիլե ծխող աղային։

Երբ մարդ մտնում է այդ սրահը, երբ մտնելուն պես դռան դեմուդեմը տեսնում է ենիչեր աղասիի խոժոռ դեմքը և կարծես թե կատաղությունից դողդողացող շրթունքները, որոնցից դուրս եկած բառերը թափել են գետի չափ անմեղ արյուն, երբ տեսնում է նրան նստած հպարտությամբ օթոցի վրա, մեջքը տված մետաքսյա բարձերին, մի ձեռքին ներգիլեի փողը, մյուս ձեռքը մեջքի լայն գոտում խրած դաշույնի