Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/161

Այս էջը հաստատված է

վաղը պիտի գամ իմ հարցերիս պատասխանի համար։ Կրկնում եմ, եթե մի եկեղեցու մեջ օրենք կա, որ քահանան իրան խոստովանածը ուրիշին պատմե… ես թողնում եմ այդպիսի հավատը և գնում եմ այնպիսի հավատ ընդունելու, որ չունի խոստովանանք, որ նրա միջոցով մի ամբողջ տուն քանդե… Իսկ եթե չկա… նորեն գնամ եմ ուրիշ հավատ ընդունելու…

Եվ գլուխ տալով դեպի դուռը գնաց․ բայց այնտեղ հանկարծ կանգ առավ, դարձավ, նայեց սրբազանին և ասաց դառն ժպիտով.

- հա՜, եթե ուզում ես իմանալ, թե ի՞նչ եղավ խենթացած եղբայրս, հարցրու տեր-Գրիգորին, որը այսօր թաղեց նրան…

Եվ դուրս գնաց, հանդարտ քայլերով իջավ սանդուղքներից ու մտավ գերեզմանոց…

Երբ անցնում էր բակից, ամեն ոք լսնց, թե ինչպես այդ ծերունին գոռաց կատաղի ձայնով.

- Թե կա, կուրանամ, թե չկա–նորեն կուրանամ։

Եվ մի դառն քրքիջ արձակելով մտավ գերեզմանատուն…

Այն միջոցին, երբ ծերունին դուրս էր գնում, սրբազանի մոտ մտավ տեր-Մարտիրոսը, մի քսակ ձեռքը բռնած։

- Համարձակ,- ասեց նրա ականջին սրբազանի ծառան, համարձակ եղիր և տուր ոսկիները, թե չէ բանդ բուրդ է։

Սրբազանը դեռևս գտնվում էր մի տեսակ ապշության մեջ։

Այդ ապշությունից նրան հանեց տեր-Մարտիրոսը, որը դողդողալով մոտեցավ նրան, բռնեց նրա աջը և համբուրեց.

Սրբազանը սթափեցավ։

- Ո՞վ է,— գոչեց և ապա տեսնելով տեր-Մարտիրոսին, դեմքը խոժոռելով վեր թռավ և գոչեց.

- Դո՞ւ, և դեռ համարձակվում ես…

- Ի՞նչ անեմ, սրբազան,— ասեց քահանան կեղծավոր ձայնով,– ես շատ ժամանակ է եկել եմ, բայց ինձ ներս չթողին հարեց նա և սրբազանի մոտ դրավ տոպրակը…

- Ի՞նչ է այս,— հարցրեց խստությամբ սրբազանը։

- Ձեր խոնարհ որդուց մի 500 ոսկի նվեր իր սրբազանին… Սրբազանը շոշափեց տոպրակը… նա թոթափեց իրան, և դեմքը պարզվեց։

- Իրա՞վ է, տեր-Մարտիրոս,— ասեց նա,– իրա՞վ է, որ դու այդ խեղճերի հետ այդպես ես վարվել…

- Ի՞նչ մեղքս պահեմ, սրբազան,— ասեց քահանան հանցավորի ձայնով,– որդիներս հաց էին ուզում… ֊