և հեգնորեն ժպտող գործարանապետին նայեց և դառնալով նորեն պարսիկին՝ հարցրեց.
- Ցալըի պատշգամը շա՞տ բարձր էր ջրից։
- Շատ բարձր չէր:
- Քանի՞ արշին կար։
Պարսիկը փոքր-ինչ մտածեց և հետո ասաց.
- Երկու-երեք արշին կար:
- Նավակը ձե՞րն էր:
- Այո, բայց նավակը հեռու էր կապած, և նավավարը պիտի մոտ բերեր, երբ կանչեինք:
- Ինչո՞ւ ցամաքային դռնով չգնացիք:
- Ուզեցինք ծովի կողմով գնալ:
- Էֆենդիի կինը ի՞նչպես էր, բարձրահասա՞կ էր։
- Ոչ շատ,— ասաց պարսիկը,— բայց գեղեցիկ էր և…
- Լռի՛ր,— գոռաց նրա վրա կադին,— այդ մասին երբ չեմ հարցնում, մի պատասխանիր… Գնա, լավ…
Մի ժամից հետո վճիռ տրվեց այսպես.
«Նկատելով, որ վկա Մուրատը ասում է, թե երեկո էր, և ինքը Խալիլը քննության ժամանակ ասել էր կեսօրից հետո.
Նկատելով՝ որ վկան ասում է, թե ժամը 10-ից 11-ը կլիներ, իսկ Խալիլը՝ 9-ից 10-ը.
Նկատելով՝ որ յալըի բարձրության մասին վկան երկու-երեք, Խալիլը 4 արշին էր ասել և կառավարության կողմից չափված լինելով 11/4 արշին է երևացել.
Նկատելով՝ որ Ահմեդ Նազիմ էֆենդիի կնոջ համար վկան ոչ շատ բարձրահասակ, ինքը Խալիլը բարձրահասակ է ասել, իսկ ստուգված է, որ միջահասակ է.
Նկատելով՝ որ և այլն…»:
Այնքան «նկատելով», որ սկսեցի սոսկալ, թե այդչափ «նկատելովներն» ո՞րտեղից գոյացան հանկարծ:
Ի վերջո վճռվեց. Ահմեդ Նազիմ էֆենդին բոլորովին արդար, իսկ վկան՝ Մուրատը յուր սուտ վկայության համար մի ամսվա բանտարկության։
Հանկարծ ուռածափոր գործարանատերը ոտքի ելավ, փոքր-ինչ փնչաց և ասաց զորեղ ու բարձրաձայն շեշտով.
— Էֆենդինե՛ր, արդարադատություն եմ խնդրում ցնկռոտ պարսիկի դեմ որ համարձա՛կվեց ինձ- Ահմեդ Նազիմ էֆենդիիս դատաստան քարշ տալ և ժամերով նստեցնել այս տախտակյա նստարանի վրա… Ամեն