թեյի բաժակների մեջ կեսից ավելի տեղ բռնող օղին։ Այն էլ ի՜նչ օղի։ Երբ բերանս առա մի կում—կածեցի թե կրակ էր, սպիրտ էր ամբողջովին։
Բանից դուրս եկավ, որ ցորենի օղի էր այդ, գյուղացոց պատրաստածը։ «Գիժ հացի» օղի։ լեռնադաշտը բուսցնում էր ցորենի հետ խառն, ցորենանման ինչ-որ կանալ հատիկ։ Նեղ տարին այդ հացից ուտում էին անգամ։ Մի գյուղացի պատմեց ինձ, որ այդպիսի հացը «գժվեցնում է»։ Բայց իսկապես՝ նա արբեցնում էր ավելի վատ, քան ոգելից ըմպելիները։ Ահա այդ իսկ հացից շինած օղին էր, որ այժմ այնքան առատությամբ խմում էին գյուղացիները։
Գյուղում գինետուն չկար, ո՛չ։ Առաջ եղել էր, բայց ինչպես վարժապետը բացատրեց, որովհետև շատ անկարգությունների, կռիվ և աղմուկի պատճառ էր դառնում, իր և քահանայի միջնորդությամբ ոu ջանքերով՝ փակվեց։
— Իբր թե շա՞տ լավ արիք,— մեջ մտավ մի գյուղացի,— հիմք պակա՞ս ենք խմում, պակա՞ս ամեն կիրակի կռվում, ծեծկվում, միմյանց հայհոյում։
Հիրավի, ավելի վատ էր եղել։ Ամենքն էլ խոստովանցին։ Առաջ գոնե մաքրած և թույլ օղի էին խմում, իսկ ա՞յժմ… բայց գինետան փակելն իր երկար պատմությունն ուներ։
— Մի՛ հարցնի, թե ինչու է փակվել կամ ինչպես, պարո՛ն,— հորդորեց ինձ մի գյուղացի,— փակելն իր աստաոն ուներ․ օիննե՜ր եղավ որ…
Վարժապետը, որ լսում էր, ոստնեց տեղից։
— Ինչո՞ւ, ինչո՞ւ ամեն բան չես պատմում— գոչեց նա,— ինչո՞ւ եք թողնում, որ այս մարդիկ սխալ հասկանան… Ա՜յ, թողեք ես պատմեմ ճիշտը, ուսումնական մարդիկ են՝ թող դատեն…
Եվ վերարկուն ու գլխարկը միշտ հագին, խմած երկու խոշոր բաժակ օղիից գլուխը տաքացած՝ ոտքի ելավ մի ձեռքին հաց ու պանիր, մյուսում օղի և թեթևակի կակազելով ասաց.
— Ա՛ խալխը, դո՛ւք էլ լսեցեք…
Սենյակի մեջ դարձյալ տիրեց լռություն․ կարծում էին, թե վարժապետը մի նոր կենաց է աոաջարկելու։
— Ըստեղ,— խոսեց նա,— էլի կրկնում են, թե մեր միկիտանի (գինետուն) փակվելը աստառ ունի, որ օիններ եղան… էս քանի՞ մեկ, ա՛խպեր․ դուք ու ձեր աստվածը, դուք չէի՞ք որ, ձեզնից շատերը չէին, որ գիշերով եկան ինձ մոտ, խնդրեցին, ստիպեցին, պրիստավին խնդիրը