Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/355

Այս էջը հաստատված է

ջոկում էի, գրում էի, կարդում․․․ Ա՛յ, նրանից իմացա, որ գրելիս գրիչը պինդ, շատ պինդ ես հուպ տալիս, ընտուր էլ կաշին քար ա կարել…

— Հետո՞, հուպ տալը մի՞թե, միայն չար մարդը կարող է։

— Չէ, բայց ընենց, թունդ ես գրելու ժամանակը, էլի՛… Հը՞, աստվածդ սիրես, դա քաղաքումն ի՞նչ գործի էիր։

— Վարժապետի նման բան։

— Հա՜, լավ, բաս, ամառս եկել եր մեր գյուղը անցկացնես, էլի՛․․․ Չհասա՞նք հալա… Հա՛, համա հրես ժամի կողքի մեծ քարը… Ա՛յ, գնանք դենը, էն մյուս կողքին…

— Հաբեթ աղայի գերեզմանի մո՞տ…

— Հա՜, նրանից քիչ հեռու… Գիտե՞ս, էդ Հաբեթ աղան իմ ախպերն էր… ողորմի հոգուն…

Հիշեցի Սահակյանի պատմածը և լուռ մնացի։ Ապա, երբ տեղավորել էի ծերունուն ապառաժի մի կտորի վրա, որ երևի իրր գերեզմանաքար նետված էր այդտեղ, ինքս էլ նստեցի կողքին։

— Թե ծխում ես՝ ծխի՞ր,— ասաց կույրը,— ես բռնոթի[1] եմ քաշում։ Ասաց, երկար մուշտակի քղանցքը ետ տվեց ու արխալուղի գրպանից հանեց քթախոտի փոքրիկ տափը, մի քանի արծաթե կտորներով պատած, գոտիի միջի կարմիր թաշկինակովը նախ քիթը մաքրեց, հետո փոշին լցրեց քթածակերի մեջ, աչքերը սևեռեց հեռուն ու ասաց.

— Հե՜յ գիտի հա՜յ, աշխարհ… Որ աչքերս սաղ լիներ, ես կթողայի՞ մենակ ման գաս գեղումը, գեղի շների հետ կռիվ տաս… յա թե չէ՝ ըստե՞ղ կնստեինք և ոչ թե էն մեր սիրուն ձորագլուխներումը, չռչռան ջրի, հով ծառերի տակ, էն լավ-լավ ծաղիկների մեջ… Ա՛խ, ա՛խ, պարոն վարժապետ, շա՜տ, շա՜տ կարոտել եմ մեր սարերին, մեր անտառին ու ձորերին, մե՛կ էլ տեսնեի, մի կո՛ւշտ, աչքով վայելեի ու հետո մեռնեի…

4

Պահ մի երկուսս էլ լուռ մնացինք։ Ծերունու անձկությունը հուզեց ինձ։ Նայեցի դեմքին։ Բիբերից զուրկ աչքերը լցվել էին արցունքով և դեմքը կնճռոտվել։

Մատներով հուպ տված քթախոտի կեսը նա դարձյալ ներս կոխեց քթածակերի մեջ, լցված արցունքը սրբեց թաշկինակով, հետո, երևի

  1. Քչախոս