էլ արձանագրության մեջ այս և այն եզրակացությունը կգոյացներ։ «Ստաշինան» կարդալ-գրել չգիտեր։ Իր անունը, այն հրաշալի հնգատառ Գիգոլ անունը, ստորագրել սովորել էր, բայց ա՛յդ իսկ ճզմզելու համար թշվառը ստիպված էր առնվազն տասն անգամ աչքերը ճպճպացնել, գոնե երեք անգամ քիթը վեր քաշել և երեք անգամ էլ գրիչը կոտրելու ուժգնությամբ՝ թանաքամանի մեջ թաթախել։
Եվ ի՞նչ հարկ, խնդրե՛մ, որ ծանրակշիռ պաշտոնյան ավելի գրել գիտենար։ Ձեռնտու էլ չէր։ Կնիքը գրպանում. հանել, կոխել, միշտ մի-երկու մանեթ այդ նեղության համար ստանալը շա՛տ ավելի նպաստավոր էր։
Ահա այդ զույգն էր, որ գալիս էր դեպի ինձ՝ բավական հանդիսավոր, պաշտոնական քայլերով, ետևից տեղական քյոխվան, մռութը գցած գզիր Սահակը, այլև ուստա Համոն, կարմրամազ Սմբատը, երեցփոխը, խոլերա…
Հասկացա այդ խմբային այցելության պատճառը։ Պարտեզիս մեջ կար մի աղբյուր։ Նրա ջրի կեսը, անցնելով մեր հողի վրա կենտրոնացող ստորերկրյա ավազանից, խողովակներով գնում էր գյուղի ներքին թաղերի աղբյուրին ևս։ Մի ամսից ի վեր ավազանը փչացել էր, ջուրը դուրս էր գալիս, և շուրջը ճահիճ գոյացնում, իսկ դրանով ներքին թաղի աղբյուրի ջուրը լիովին կտրվում։
Հայտնել էի գյուղացոց։ Նրանք առաջարկել էին, որ ավազանը շինել տամ իմ ծախսով, մերժել էի և առարկել, որ դա իրենց պարտքն էր։
Գանգատվել էին։ Այժմ երևի ստարշինայով, քյոխվայով և գրագրով միասին եկել էին, որ արձանագրություն կազմեն։
— Բարի լո՛ւյս, պ. Երվա՛նդ,— կանչեց հեռվից ստարշինան,– հը, էդ ի՞նչ ա, չըլի՞ երեխությունդ միտդ ա ընկել, որ ճոճի մեջ ես պառկել…
Եվ մոտեցած՝ նստեց գետնի մեջ հաստատված նստարանին, մտարակը դրեց սեղանի վրա, նայեց շուրջն ու ասաց.
— Չէ՛, լա՜վ ես շինել… Բաս տնկած ծառե՞րդ ուր են… է՞դ են՝ յաշչիկներդ…[1] քիչ ա, ես մեր բազումը 200 հատ ունեմ…
Ելա և նստեցի դիմացը։
— Աղբյուրն էլ սա՞ ա,— շարունակեց նա լուրջ —ըտենց քիչ ա ջուրը։
— Ավազանը փչացել է, տակից ջուրը դուրս է տալիս և ահա այդքան
- ↑ Դագանի սիստեմով փեթակներ