արտահայտել՝ գինի լցրեց ստարշինայի բաժակում, Գիգոլը հանկարծ դարձավ, աչքերը ճպճպացնելով նայեց նրան ու գոչեց.
— Փիե՜… էս Սիսակը չի՞… ձեզ մո՞տ ա ծառայում:
— Հրամանք ես, ստա՛րշինա, ե՛ս եմ… Դե էլ ի՞նչ անեմ, ո՞վ ինձ հաց կտա կպահի. Գրիգորն էլ որ ընենց զուլում արավ ինձ…
— Կաց հլա… քեզ հետ գործ ունեմ… Ադա Սրապիո՛ն, սրա ասածն էն թղթումը չկա՞ր…
— Կար, ստարշինա՛։
— Բաս լա՜վ…
Ապա փափախն իջեցրեց ճակատին, խիստ կերպարանք ստացավ, պարզեց ձեռքը դեպի Սիսակն ու ասաց.
— Պաշպորտդ… հմի սլինի-խրեն ա:
— Ուսիլեննայա-ախրանա, ա՛յ ստարշինա,— ուղղեց նորից գրագիրը:
— Դու ձենդ քե՛զ քաշի հմի,— բարկացավ այո անգամ պաշտոնյան,— լեզուն իմն ա՝ սլանի-խրեն եմ ասում… Շո՛ւտ, Սիսա՛կ, պաշպորտդ բի տենա՞նք…
— Յա՛…— գունատ ետ քաշվեց ծաոաս,— ի՞նչ պաշպորտ…
3
Ալեքսանդրապոլի գյուղերից բերված որբ տղա էր Սիսակը: Միայն մի եղբայր ուներ, որ անտառապահի օգնական էր։ Մանկությունից մեծացած Դուգանում: եղացիի նման էր դարձել։ Խնամել էին նրան տան–տեր, ջրաղացի քարերով առևտուր անող Մելիքը և մի քիչ էլ ուրիշները:
Այժմ, մոտ 25 տարեկան, մտադիր էր ամուսնանալ և տնփեսա լինել Դուզանում. ասում էին, որ մինչև իսկ նշանվել էր, բայց մի քանի ամպից ի վեր, ինչ-ինչ գժտություններ նրա և աներոջը մեջ Սիսակին թողել էր շվարած, դռնե դուռ ընկած։ Գովել էին ինձ որպես լավ այգեգործի. վարձել էի նրան, պարտեզիս, մի անկյունում հենց ինքը մի խրճիթ էր կառուցել ցցերով և նրա մեջն էր ապրում:
Ւսկ թե նոր ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ հանկարծ նրանից անձնագիր էին ուզում (ինչ որ չէին ուզել 28 տարուց ի վեր), դա զարմացրեց թե՛ ինձ և թե՛ իրեն՝ Սիսակին:
Ըստ երևույթին մյուս գյուղացիք բոլորն էլ գիտեին պատճառը: Ոմանք ժպտում էին, մյուսներն անտարբեր՝ սպասում էին լինելիքին։
— Պաշպո՞րտ…— կրկնեց նորից Սիսակը կակազելով,— ի՞նչի, բա ես ձա՞գ եմ… Դու ինձ չե՞ս ճանաչում, ստարշինա՛: