Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/402

Այս էջը հաստատված է

քեզ հարցնող չի՞ լինելու թե՝ «ա Գրիգոր, ա՛յ ծերուկ, ինչի՞ Սիսակին խաբեցիր, ողջ տարին բանացրիր, ճահիճդ այգի՛ շինել տվիր, աղջկադ խոստացա՛ր, նա էլ կարծեց, թե՝ իր աշխատանքի պտուղն ի՛նքն է վայելելու, ողջ ջահելության ուժը դրեց հողիդ վրա, բայց դու վռնդեցիր նրան ու աշխատանքը խպշտեցիր»… Հը՞, ի՞նչ է, լի՞ գտնվի մեկ սատանա, որ էդ մորուցիցդ մի բռնի, էն կպրե կարասը կոխի ու հանի, յա քեզ քարեքար խփի, երկնքից գետին շպրտի…

— Փիե՜, փիե՜…— անում էր ետ-ետ քաշվելով ծերունին, տո եկել եք ինձ խեղդելո՞ւ… տո՛ դուք պրի՞ստավ եք, ստարշինա՞ եք…

— Հը, չէ՛ դու այն ասա՛,— մոտենում էր նրան Հակոբը սպառնալից,— կարծում ես էն թարս ոտներով, պոզերով ու պոչերով սատանաները քեզ բա՞ց կթողեն, յա թե չէ, հենց էս կյանքում, դու չե՞ս մտածում, որ եթե թիֆլիզում ձեռքս ընկնես, քեզ ծեծելով թան կշինեմ, էդ մազերդ կսևացնեմ մուրով… Յա թե չէ, Սիսակն է, կատաղեց ու մի օր էլ բռնեց քեզ հենց այստեղ խեղդեց, էս բաղն էլ քարուքանգ արեց, տրորեց Ու ինքն էլ կորավ, գնա՞ց…

— Տո ձեռք քաշի է՜… մեղա՛ աստծո… տո՛ ես ի՞նչ եմ ասում… հլա թող գնա պաշպորտ բերի…

— Պաշպո՞րտ… քայլեց դեպի նա Հակոբը,— տո դու անաստվա՞ծ ես, մլթո՞նի ես. քսան տարի գյուղում մեծացած մարդուց պաշպորտ կուզեն… տո՛ դու չե՞ս կարդացել Ավետարանում, որ կաշառք տվողին դժոխքում քսան անդամ հալած արճիճի մեջ են թաթախելու, հարյուր չորս չամչա[1] կրակ են լցնելու բերանը, ամեն օր երեք անգամ ձեոքերը գաղելու են, կաշառք տվող ձեռքն էլ շների առաջ են քցելու… տո բաս գա Ավետարանի՞ն էլ չես հավատում…

Մենք, ես ու Գևորգը ծիծաղից չգիտեինք ինչ անել՝ տեսնելով ծերուհու լրջորեն վախենալն ու ետ–ետ քաշվելը, իսկ Հակոբի՝ ծարղով լի սպառնալիքները։

— Հա՛մ էլ որ,— վերջացրեց սուր խազով Հակոբն իր խոսքերի կարկուտը,— էս է, ես քաղաք գնալիս գուբերնատորին ասելու եմ, որ քեզ բռնեն, հոգիդ հանեն… ի՞նչ է, դու ի՞նչ ես կարծսւմ ինձ. կարծում ես, որ քի՞չ փող ունեմ կաշաոելու բոլորին ու քեզ քշել տալու գյուղից… բայց ամենից առաջ ես քեզ մի լավ կծեծեմ էգուց. հենց ըստեղ կգամ քոթակ կտամ, թե աղջիկդ չես տվել Սիսակին…

կատարյալ մոլիերական բռնի ամուսնության կերպարանք էր ստանում

  1. շերեփ