—Ո՞ւր ես փախչում, տո՛,— ասաց նրան սատանան,— ես խո քեզ չե՞մ ուտելու. կա՛ց հալա…
Հարութս էր. դողը ջանն ընկած՝ կանգնեց։
-Մո՛տ արի, ախմա՛խ,-ձենեց սատանան, - ինձ խո ճանաչեցի՜ր։
— Հրամանք ես։
— Ես խղճացի քեզ, նրա համար էլ եկա։ Շատ էլ լավ չի օրդ հը՞… Ցանում ես՝ գիժ է ստացվում, ծնում ես՝ մյուս կողմից ապրուստդ է քչանում... Կուզե՞ս, արի քեզ հարստացնեմ։
— Բաս չե՞մ ուզի։
— Դե լավ, որ ըտենց ա, առաջ մեկ էդ սերմացու ցորենի վրա ոտքդ դիր ու մի լա՞վ տրորիր…
-Ո՞նց, բա մեղքը չի՞...
— Հիմա՛ր... բա դու մեղք չես... Տրորի`ր, ասում եմ։
Հարութի սիրտը խփում էր, բայց դե, սիրտ արավ ու տրորեց։
Տրորելուն պես ոտքը ծռվեց ու կաղ դարձավ։
— Վա՛յ, վա՛յ,— կանչեց նա,— ոտքս ծռվեց։
— Ոչի՛նչ,— ծիծաղեց սատանան,— կաղ ոտքը չի խանգարի հարուստ լինելու... ըտենց, դե հիմի մոտ արի ու սերմացուիդ տոպրակի մեջն էլ մի լա վ թքի՚ր...
— Բո՛ւ... չէ՛, էդ կարող չեմ... ընտանիքս կերակրող տո՞պրակը...
— Տո թքիր է՛, քեզ ասում եմ. ողջ ընտանիքդ էնպես հարստացնեմ, որ սաղ գյուղը ոտներդ լզի...
Հարութր կռացավ ու թքեց։ Բայց հենց որ թուքը ցորենին կպավ, մի ցորեն թռավ մտավ աչքը և ու իսկույն քոռացրեց։
— Վա՜յ, վա՞յ,— կանչեց նա,— աչքիս մեկը քոռացավ։
— Ո՛չինչ,— քրքջաց սատանան,— էն մեկ աչքովն էլ կտեսնես ոսկիները… Դե՜հ, հիմի մնաց մեկ բան էլ անելու, պիտի ապականես հողը…
— Չէ՛, ես էդ բանը չե՛մ անի… հողը բաս կապականե՞ն, կպղծե՞ն...
— Տո արա՜, ախմախի ճուտ, էլ հողի հետ ի՞նչ գործ ունես, էնքան ոսկի տամ քեզ, որ մեռնելիս էլ նրա մեջ թաղվես:
Դե՛, Հարութն էր, ապականեց։Բայց հազիվ արել էր, մւսրմնի վրա իսկույն այնպիսի վերքեր գոյացան, որ թե ինքը չազատվեց նրանից և թե ցեղից ցեղ նրա սերունդն օր չտեսավ այդ վերքերից…
— Ոչինչ,— ասաց սատանան,— լավ֊լավ շորեր կհագնես, վերքերդ չեն երևա…