Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/417

Այս էջը հաստատված է

- Գող եք է՜, գո՜ղ… Տո դուք որ մարդ ըլեիք, քո հերը որ մարդ ըլեր, Մուկուչի արտիցը էն ա հինգ-վեց արշին կվարեի՞ք…

- Ըստի՛, ըստի հլա… - բարկացավ Գրիշոն,- ադա, Մուկուչի ադվա՞կատն ես դու, թե՞ քյոխվա… Յա թե չէ՝ էդ հինգ-վեց արշինը, որ վարել ենք, մեր հողի հետը խառնել, վրեն պակա՞ս ենք աշխատանք դրել… Հը՞… դու՞ էիր քարերը մեկ-մեկ հավաքել, աղբել, դզել, հողը շուռ տվել, գութանել, չթել… Հը՞… ասա՛ է՜…

- Տո ընչի՞ եք հավաքում, աղբում, յա վարում ուրիշի հողը։ Ձեզ ի՞նչ, թե էն մարդն իրա հողի կշտին հինգ-վեց արշին տեղ թողնում ա անվար ու ավարա… իրա՞նը չի, ինչ կուզի կանի, էլի՜…

- Բա դու ինչի՞ կազյոննի[1] հողը զավթել, չութով ակոսնի ես տվել, մի երկո՛ւ խնձորքի պատրուսել ու հմի ասում ես թե էդ հողը քոնն ա, վրեն քրտինք ես թափել… Տերության հողը չի՞, քե՞զ ինչ թե նա՛ իրա հողը անվար, ավարա ա թողնում։ Իրա՞նը չի, ինչ կուզի՝ կանի էլի՜…

Լավ էր բռնել օձիքից։ Կամուրջի մյուս կողմը կանգնած սպասում էինք, թե Մելիքն ի՞նչ կպատասխաներ։

- Որ ասում եմ շա՜շ ես… - գոոաց նա,- քեզ ասո՛ւմ եմ հողը նրա՛նն ա, ով վարում ա, ցանում, ով վրեն քրտինք ա թափում… հասկացա՞ր…

Բայց երևի զգալով, որ ինքն իրեն հակասում էր, Մելիքը լռեց մեկե՛ն, ձեռքը թափ տվավ ու անցավ կամուրջը։

Թևոսը, որ կանգնել՝ ուշադրությամբ հետևում էր վեճին, երբ Մելիքը մոտեցավ իրեն, խզեց լռությունը և խուլ ձայնով ասաց.

- Յանի էդ ո՞նց, Մելի՛ք… Ում հողն ուզում ա ըլի, թե ցանես, վարես, յա թամզես, ակոսնի տաս… մի խոսքով քրտինք թափես վրեն՝ էն ա դառավ քու՞նը…

- Ո՞նց թե ումը ուզում ա ըլի…- շփոթվեց Մելիքը։

Ապա, գլուխը ցնցեց ու վճռականորեն ասաց.

- Հա՛ հենց… Հողը որ կա, աշխատավորինն ա, նրա վրեն քրտինք թափողինը… Ասենք ես ավելորդ հող ունեմ ու ո՛չ վարում եմ, ոչ բանեցնում, ա՛յ, ոնց որ կազյոննի էնքան հողերը, յա թե չէ՝ Խանազենց 400 դեսյատինը. տո՛, գեղացին ըստի մեռնում ա սովից, հող չունի, որ ապրի, մի կտոր հողի համար իրար գլուխ ա ճղում, իրար հորը գյոռիցը հանում… ընդի տենում ես կազյոննի հողերը խոտանոց են շինել, հլա խոտն էլ ա չեն հնձում, թե ի՞նչ ա լեսնիչին իրա օղլուլշաղովը գա՝ քեֆ

  1. Պետական