անի վրեն… Ցա թե չէ՝ Խանաղովը… ըտե՛նց ա. հողը պիտի աշխատավորի՛նը ըլի, գյուղացո՛ւնը, վարող-ցա՛նողինը…
— Բա լա՛վ,— ընդհատեց ոգևորված Մելիքին Թևոսը,— որ բան ա, դու ըլիր Խանաղովը, ես էլ գայի ու քու ավարա հողիցդ վարեի, վրեն քրտինքը թափեի, դու չէի՞ր գա գլխիս խփի ու ցանածս էլ ձեռքիցս խլի…
— Կարամ՝ պտի չթողամ, որ վարես-ցանես… Որ վարեցիր, ցանեցիր, շատ–շատ՝ պտի գամ փայտ ուզեմ. էդ չի՞… Բա ո՞նց, հողն ընդի մնա ավարա, դու քաղցած, գնաս աշխատես, հլա գան ձեռքիցդ կառնե՞ն…
— Բա հո՞ղը,— համառեց Թևոսը, — ընդունց գենը յանի հողը ի՞մը կըլի իմ սեփականո՞ւթյունը…
Երևի Մելիքը, բոլոր ասելիքներն արտահայտելիս, անշուշտ միտքն իր գրաված պետական հողի կողմն էր։ Թևոսի հարցերը համարում էր ա՞յդ հողին վերաբերյալ։ Մի վայրկյան լուռ մնաց, հետո մի քայլ արավ և վճռականորեն ասաց.
— Հա՛, ի՛մը կըլի… ըտե՛նց ա. ա՛յ, ոնց որ էն մեշի հողը հմի իմն ա…
— Թե թողան, — ասաց Գրիշոն չարախնդաց, — հլա կաց մեկ աբեշչիկր, յա լեսնիչին փոխվի՞։
— Ո՞վ, — զայրացավ Մելիքը, — պլա՛ն եմ շինել տվել, պլա՛ն․․․
Հրեն էգուց-մեկել օրը կհաստատեն ու պրծավ գնաց։
— Թե հաստատեն։
— Ջանները չի՞ դուրս գա…
Մյուս օրը գյուղական հրապարակ գնալով, Թևոսին չտեսա յուր սովորական տեղում։ Խեչոյենց խանութի դռան մոտ էր կանգնում միշտ։
— Էս ո՞ւր է Թևոսը, — հարցրեցի Խեչոյին։
— Ով է իմանում․ հալբաթ բա՛նի ա։
Երկրորդ օրն էլ չերևաց Թևոսը։ Իսկ երբ կիրակին եկավ, հատկապես ուշադրությունս գրավեց ուզուն-ախմախի կատարյալ և արտասովոր բացակայությունը։
Գյուղացիների ուշադրությունն էլ հրավիրեց այդ։ Կիրակի և տոն օրերի զվարճության առարկաներից մեկն էր Թևոսը։ Ձեռք էին առնում ու զվարճանում։
— Էս ո՞ւր ա մեր ուզուն-ախմախը, տո՜… — կանչեց Խոլերան՝ զարմացած, —հիվանդ խո չի՞։
— Չէ՛, — ասաց ալյուրոտ Զաքարը, — ես տեսա, էս ա իրեք-չորս