Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/450

Այս էջը հաստատված է

Բծավորված սպիտակ վարդենիների և հեռվից խոշոր, մենավորիկ ժայռերի նմանող մամուխի թուփերով հասնում է նա մինչև փրփրաս գետակը, ոստնում վրայից և մխրճվելու գնում հորիզոնի վրա ճապաղված անտառի կուրծքը։

Այդ տեսակ ծործորներով է շերտավորած դյուզի ամբողջ թիկունքը՝ Սարշենից սկսած մինչև գյուղաքաղաք։

Ամենալավ արոտատեղիներ լինելով, լեռնալանջի այդ կողերի վրա միշտ կարելի է տեսնել արածող ցանուցրիվ նախիրներ, այլ խոտերի մեջ վազվզող կամ միացած ու թիկն տված խոսակցելիս՝ գյուղացի մանուկներ, որոնք տավարը հսկելու են գալիս և ստվերալից կոդերի վրա հավաքվում։

Հուլիսի այդ օրերին Դուզանի լեռնադաշտի նման ծաղկալից անկյուն դժվար է երևակայել։

Հարյուրավոր գույնզգույն շերտեր բծավորում են անծայր հարթավայրը։ Այստեղ՝պուտն է մի ամբողջ տարածություն արյան պես ներկել, այնտեղ նուրբ ու քնքուշ սպիտակ խնձորածաղիկն արշալույսի կարմրորակ լույսո՞վ կարծես ողողել բլուրների կուրծքը, քիչ հեռու ինչ որ ծաղիկների խումբ, լուրջ գույնով երկնքի մի կտոր հանգչեցրել արտի վրա, նրա մոտ, մանուշակագույն քմահաճ ոլորտուն երիզներ գծել խիարուկի, գաղջ փոսիկներին ու կանաչ ակոսների նմանող խորության, ներին թավշյա օձի՞ք են կազմել աղածաղիկների, և գաճաճ Հիշատակ ների միջից գլուխ դուրս պարզել՝ ցնցվում են դեղնորակ, խոշոր ծաղիկներով քաշաճների, այլև թասաձև և խոշոր պսակներով բոխածաղիկների…

Սիրում էի ամեն առավոտ լուսածագին գնալ այղ կողմերը, մտնել նախ Սարշեն, որ միայն մի վերստ հեռու էր մեր գյուղից, հետո զբոսանքի քայլերով վերադառնում էի և հաճախ, լեռնալանջի կողերից մեկի վրա ընկողմանած կամ նրանց փոսոլթյամբ դալարների մեջ մեկնըված՝ մնում էի երազկոտ ժամեր անցկացնելու, ակնարկս դիմացի ցցուն գագաթներին և լույս մանուշակագույն մշուշի մեջ թաղված անտառներին։

Այդ օրը սակայն, մի արևալից և լավ օր, շատ հեռու չգնացի։ Խճուղուց վեր ելա, մինչև ծնկներս խոտերի մեջ՝ առաջ քայլեցի և մտածեցի դիմացս երևցող առաջին թփիկի տակ նստել։

Մամուխի մացառ էր այդ, բավական խոշոր, տարածված և ծաղկած։ Շրջապատում խոտերը կոխոտված, ջարդված էին, աջ կողմում նույնիսկ լպրծուն էր դարձել դեպի կչկչացո,։ երկու թզաչափ վտակն իջնող զառիվայրը։