Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/458

Այս էջը հաստատված է

— Հանդարտվիր,— հորդորեցի ես,— արի՛, արի նստիր կողքիս, գուցե էլի քե՛զ ընտրեն։

— Չե՞ն ընտրի, շատ եմ ես դաղել դրանց… Ա՛յ, տեսնո՞ւմ ես, Էդ աքլար Տազին, էդ քյուրդի տղա Տազին, համ էլ էդ գորտ Քանազը․․․ իրա՛նք են ուզում համ քյոխվա, հա՛մ ստարշինա…

Տեսա, որ խաղը պիտի խանգարվեր, դարձյալ միջամտեցի, հորդո րեցի և վերջ ի վերջո համոզեցի, որ վերջին անգամն էլ Տելոն ստարշի՛նա դառնար, Քանաղը՝ քյոխվա, իսկ Տազին՝ գզիր։

Սակայն հազիվ համոզել էի ամենքին և Տելոն հաղթական՝ ատամներն էր ցցում դեպի աղջիկները, որ սրանք ապստամբվեցին։

— Մենք չե՞նք խաղում,— ասաց Թագուշը,— մենք կգնանք։

— Ընչի՞, այ ախչի,— ասաց Տելոն, որ մեծանամ, յանի քո ստարշինան ես չե՞մ ըլնելու… Ամա, ջհաննա՛մի գյոռը, որ չես խաղում… սյաշոլ, գնա՛։

— Ո՜ւ, հողե՛մ գլուխդ, գի՛ժ Տելո,— չանչեց դեպի նա մի աղջիկ,– գել ես, գե՜լ…

— Գել եմ, բա՛ս…— ծիծաղեց տղան,— ստարշինան որ կա, պտի գել ըլի… չե՞ս հավանում ինձ, հրեն ա՜յ շոսեն. պաշոլ դու էլ…

— Կա՛ց,— բռնեցի ես նրա թևից,– ուշունց մի տա աղջիկներին․․․ Եկե՛ք, աղջիկնե՛ր, մոտս նստեք, ես չեմ թողնի, որ ձեզ նեղացնի։

Աղջիկներն անշո՛ւշտ շատ էին ուզում խազին մասնակցել, կամ գոնե՝ ներկա լինել։ Իսկույն եկան մոտս և ուրախ՝ պաշտպանության տակ մտան։

— Ընչի՞,— դարձավ ինձ Տեյոն քիչ վախեցած, որ իր իշխանու թյունը սահմանափակվում էր,— մագամ[1] դու նաչալնիկ ե՞ս․․․

— Ո՛չ,— կատակեցի ես,— նաշալնիկից էլ մեծ, գուբերնատոր[2]․․․

— Փիե՜…— արեց Քանազը.— յանի նաչալնիկից է՞լ մեծը կա։

— Կա. գուբերնատորը։

— Ընդրանից մե՞ծը։

  1. Միթե
  2. Նահանգապետ