իսկական պիսերին, մեջ մտավ, ձեռքը պարզեց դեպի նրանց ու խորամանկ ժպիտով ասաց.
— Դես տվեք խնդիրք գրելու փռղը՝ առանց խնդիրքի էլ յոլա անենք.․․ ըտենց զակո՛ն կա։
— Ըտենց զակո՞ն կա…— քիթը վեր քաշեց Տելոն, — բաս հանեք մեկ-երկու մանեթ տվեք ու ասեք խնդիրքներդ։
Գանգատավորները, որ սկզբից գիտեին, թե ստարշինայի (քո առանց փողի գնալ չէր կարելի, մի բուռը տերևներ էին մողովել ձեռքերում. երկու հատը հանեցին և պիսերի պարզած ափը դրին։
— Երկուսը քի՛չ ա,— ասաց Պետին, – վոլստնի[1] պիսեր եմ ես, ձեր հարբան տերտերը յա քոռ տիրացուն չեմ… երկուսն էլ տվեք…
— Վա՛, չորս մանե՞թ,– կանչեց գանգատավորներից մեկը,– էդ խո ջլիս թա՛լան ա…
— Ջենդ…— կանչեց նրա վրա ստարշինան,― զակոնի դեմ ջուռաթ չանես[2] խոսալ… Զակոնը որ կա (քիթը վեր քաշեց), զակոն ա․․․ (աչքը կկոցեց) ու էլ հետ, որ զակոնը զակոն ա (քիթը վեր քաշեց), պիտի պահենք ու կատարենք․․․ իմացա՞ք, ա՛ շան տղերք… կդա՛ղեմ, թե չեք իմացել…
— Իմացանք, ո՛նց չիմացանք, գոլովա… Զակոնը որ կա՝ զակոն ա…
— Ջակոնն էլ՝ է՛լ հետ զակոն ա…
— Հրա՞մանք ես․..
— Սրանց խնդիրքը գրի՛ր, պիսե՛ր։
— Էս սհաթիս… Որի՞ցն ա ձեր գանգատը։
— Չորս հոգուց։
— Փիե՛…— արեց թանագը,– ի՞նչ խաբար ա, տո՛…
— Դու ըստեղ հլա ձեն չունես, քյոխվա՛,― ասաց նրան Տելոն, ― հլա գործը քեզ չի հասել։
— Ի՞նչն ա շատ,– նեղացավ պիսերը,– պտի է՛լ շատ հոդի ըլեր, որ ղալամս եղա՜լեն գրեր… Ասենք, որի՞ց եք գանգատավոր։
— Շուն-ուտողենց Սաքոյից… Գորտ֊ծեծողենց խոզ Կարապետից… Ընդհանուր ծիծաղը բարձրաձայն քրքիջի փոխվեց։
— Ըընդհատեց պիսերը, որ փայտն արագությամբ, ծայրը միշտ թքոտելով՝ շարժում էր ծնկան դրած լայն տերևի վրալ։
— Էն մեկալոնքը չասե՞նք,— հարցրեց գանգատավորը։