Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/467

Այս էջը հաստատված է

— Ո՞ւմ, ում հե՞տ…— դեմքը կնճռեց ստարշինան։

— Մեղրոտ Գիգոլ շան տղու հետը…

— Ադա, էդ ո՞վ ա, որ ես չեմ ճանաչում…— ճչաց ստարշինան,— դու գիտե՞ս, պիսե՛ր…

— Ո՞նց չէ, գոլովա՛, էդ մի շունն ա, որ սկի օյաղ[1] չի ըլում. ողջ օրը հարբած, խոզի նման թավալ-թավա՜լ. ընենց հարբում ա, որ կնի՜կն ա շորերը հանում ու մի չուլի տակ քցում, որ մրափի…

— Փիե՜…– արեց ստարշինան,– էդ ի՞նչ խոզն ա, տո՛… Ամա դե՛, էդ թող մնա հլա… Հա՛ (դարձավ նա դեպի գանգատավորը) բաս ասում ես էն շան տղերքը…

— Մեզ լա՜վ զխկեցին, ուշունց տվին…

— Էդ հե՜չ… ծեծել են՝ թող ծեծեն, հմի քա՞նի մանեթի ջամռա եք ուզում, որ կապենք։

— Չա՞սի,— ծիծաղեց պիսերը,— հրեդ ա՜յ, մանեթների ճոնտը երևաց…

— Հա՛ շատ…— խոսեց գանգատավորը, —ընե՛նց զխկեցին, որ հա՛րյուրն էլ քիչ ա…

— Ամեն մե՞կիցը…

— Թ՛ող ըտենց ըլի, մեզնից ի՞նչ ա գնում որ…

— Գրի՞, պի՛սեր… հինգ հարյուր մանեթ…

— Բա իրանց չե՞ք բռնոտել տալու։

— Ո՞նց չէ… մի լա՞վ էլ կդնքսենք… Ամա խո գիտե՞ք զակոնը… Պտի դուք էլ հիսուն մանեթ տաք։

— Ո՞նց, տո՞… մե՞նք ընչի պիտի տանք։

— Չակոնն ընենց ա, հինգ հարյուր մանեթի ծախսը հիսուն մանեթ ա… էդ փողին ո՞նց են ասում, պիսեր։

— Ո՛սկոր…— արեց պիսերը, միշտ գրելով իբր թե,— ոսկոր են ասում, գոլովա՛…

— Տո չէ, չէ՛, էդ հայերենն ա, բաց զակոնը ոնց ա՞ ասում, ո՞նց պիսեր ես, որ միտդ չի։

— Բու…— ձայներ Պետին,— ընչի՞ միտս չի. օխտը հազար զակոնի գրքերը հրեն փորումս, բա էդ էլ չիմանամ… զակոնը էդ ոսկորին ասում ա «արուն»…

— Էդ խո հայերեն ա,– նկատեց Քանազը,– յանի թե արուն, որ կտրեն՝ արուն ա գալիս…

- Ա՞յ թե գիտես, հա՜…– ծիծաղեց պիսերը,– էն որ կտրում են,

  1. Չհարբած