Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/474

Այս էջը հաստատված է

- Ադա, քեզ բան եմ հարցնում,- բարկացավ քյոխվեն,– ընչի՞ չեկավ:

- Բա ես ո՞նց անեմ, քյոխվա՛,- դեմքը երկարացրեց գզիրը… ցորենը բուռս առի, ընենց լավ ցորեն ա ո՛ր… մարդը գործ ունի… Հլա թազա չուխա էլ ա առել քաղաքիցը…

Քանազը մեկեն փոխեց պաշտոնական խիստ կերպարանքը, շուրջը նայեց, ապա կռացավ դեպի Տազին ու ավելի ցած ձայնով հարցրեց.

- Ադա, ղո՞րթ ես ասում… յանի տե՞սար` Շորագյա՞լու ցորենն էր…

- Էն աստվածը… ընչի՞, քո՞ռ եմ… Համ էլ տա՜սը մեշոկ, լիքը տռզա՜լեն… - Փի՜ե… հլա գնանք տեսնանք մեկ… - Վա՛յ, չէ, քյոխվա, չգնաս, գազազած ա։

Եվ կռանալով դեպի նա, խորամանկ ժպիտով ավելացրեց.

- Ինձ երկու մանեթ տվավ… ուզում ա մի կերպ պրծնի, գործի տեր ա խեղճը, ի՞նչ անի:

- Ադա, էդ ի՛նչ ես ասում… էդ ո՞րդիան ա գտել էդքան փողը… բաս գնա, սարքի տենա՞նք։ Այ, քսան մանեթից պակաս չլի հա՜… հինգ կոտ էլ ցորեն… որ մի կես փութ էլ պանիր առնես՝ մի-երկու կտորը քեզ։

- Էդ շա՛տ ա, քյոխվա։ Չի՛ տալ. մեկ էլ տեսար ասավ թե՝ «կերթամ դիվանխանա»… ու գնաց, հետո՞, ձե՞ռքդ ինչ կընկնի… Հլա ստարշինան էլ ա պոկելու։

-Տո ի՞նձ ինչ. ես իմը կառնեմ, ստարշինան ուզում ա, թող կաշին պլոկի։

- Բա պրիսաա՞վը, սուղե՞քը, պի՞սերը…

- Ադա, նրանց ցավը մե՞զ են տվել… ինչ ուզում են թող անեն, քանի հլա չեն սկսել, թող լավ պատառները հազր մեզ հասնի՜… Էդ ա, քսան մանեթ, հինգ կոտ ցորեն ու կես փութ պանիր. կարաս՝ մի հատ էլ գառը պոկ տու՝ տանենք մեշեն, քեֆ անենք։

-Դժա՜ր թե ըլի, քյոխվա,- ծոծրակը քորեց Տազին,- արի տաս մանեթի ու երկու կոտի կապենք… Հլամ մեկալոնք էլ կան, նրանցից էլ մեկ էդքան կառնենք՝ ու մի լավ, եղալի գործ կդաոնա։

Քյոխվեն ժպտուն՝ քիչ մտածելուց հետո, ասաց.

- Ադա, քյուրդ Տազի, յանի դրո՞ւստ, հենց երկու մանե՞թ առիր…

- Աստվա՛ծ, երկինք…

- Ցորե՞ն, պանի՞ր…

- Մեղա՛ աստծո… որ ուզեմ էլ՝ կտա՞։