Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/494

Այս էջը հաստատված է

Ո՛չ ես խոսեցի և ո՛չ նա: Իրար կողքի ընթացանք, առանց միմյանց նայելու: Սերյոժան էր երբեմն, որ իր կողքի ընկերուհուն թողած, դաոնում էր դեպի Ադդան և սրախոսություններ անում:

Ադղան լուռ էր՝ մշտական ժպիտը դեմքին. աչքերը այլևս չէի նայում ոչ ոքի. ուղղված հեռուները, թվում էր, թե ինչ-որ ստվերներ էին որոնում տարածության մեջ։

5

Երկար չտևեց Գելենջիքի հետ ծանոթանալս։ Տասը օր բավական եղավ տեսնելու ամեն բան։ Հարավային ափը ինձ ավելի դուր եկավ։ Ուներ սիրուն պարտեզներ ու ամառանոցներ, ավելի ստվերամած էր՝ շնորհիվ թիկունքը պատնեշող լեռներին, իսկ լողարանները այդտեղ ավելի շքեղ՝ հարմարեցրած էին շրջապատում հանգչող հարուստ և ազնվական դասակարգի ճաշակներին։

Գյուղում շուկա էլ կար. նույնիսկ մի քանի խոշոր մագազիններ։ Փողոցների մեջ բավական աշխույժ անցուդարձ էր երևում։ Տեղացիները, մեծ մասամբ հույներ, վարում էին կես տաճկական կյանք։ Լցվում էին երեկոները սրճարանների առաջ, տաճկական սուրճ էին խմում, ներգիլե ծխում, ֆես ունեին գլխներին և մայթերի վրա, սեղանների շուրջը բոլորած դոմինո էին խաղում։

Մի երևույթ աոանձնապե՛ս ուշադրությունս գրավեց, և այնուհետև, ստուգելով էլ իրավացի գտա-այն էր, որ Գելենջիքում, իհարկե ո՛չ տեղացիների մեջ,այլ եկվորների-շատ հազիվ կարելի էր հանդիպել սիրունատես կնոջ։ Գեղեցկուհի՝ բոլորովին։ Տգեղությունը շեշտվում էր նաև նրանով, որ արևի մեջ շրջակայելով և ծովի ջրից առնված՝ ամեն դեմք շուտով սևանում էր, կորցնում փափկությունը, հետո ամեն կին հագնում էր չթե պարզ պարեգոտ և առանց գլխարկի, միայն մի բարակ թաշկինակ գլխին կամ մի հովանոց, նույնիսկ մուճակներով, անցուդարձ էր անում և երևում ամեն տեղ։

Մարդ հաճախ տրամադիր էր ենթադրելու, թե Գելենջիքը հատկապես տգեղ ու անշնորհք, մանավանդ նիհար կանանց ժողովատեղի էր։

Երբ իմ այդ դիտողությունը մի անգամ հայտնեցի օրիորդ Լիզային, ժպտաց խորհրդավոր կերպով և ասաց.

- Այստեղ չե՛նք եկել մեզ հավանեցնելու, եկել ենք բուժվելու և կազդուրվելու. ոչ ոք հոգ չի անում հագվել-սքվելը…

— Ներկելն ու քսմսվելը…— ավելացրեց մայրը, որ լսում էր մեզ։

Սակայն Լիզան ոչ քսվում էր, ոչ ներկվում։ Բայց երբ մոր խոսքերի