Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/510

Այս էջը հաստատված է

նվիրվել այդ թշվառներին սփոփելու, այլև գիտակցության ու բողոքի տանելու գործին…

Ի՞նչ հարկ երկարել։ Պարզ էր։ Եկել էին փայլուն, կրակե՜ օրեր, հրդեհը ծայր առած բոցեր էր տարտղնում ամեն ուղղությամբ։ Ջահը ձեռքին և քրտնաթոր՝ վազել էին նրանք՝ կրակը տանելու քաղաքից քաղաք… Եվ ընկել էին նման շա՜տ շատերի… Երիտասարդին դեմ էին ավել մի լապտերի սյունի և գնդակահար՝ փռել սալահատակի վրա, իսկ իրեն՝ Ադդային, բանտից բանտ, որջից որջ լլկել էին ու տանջել խոնավ գետնի, մութ խորշերի մեջ անոթի, ենթակա կոպիտ վարմունքների… Հետո մի գինարբու մարդ, որ իշխանություն ուներ գաղափարները հալածելու, ումով բռնաբարել էր նրան… ձեռքերը կապել տվել ու բռնաբարեք…

Հիվանդացել էր, տարել էին հիվանդանոց, կանչել մորը։ Հետո, կամենալով անշուշտ գինարբու մեծի վարմունքը ծածկել մի կերպ, Ադդային ազատել էին, ծնողներին հանձնել և հրամայել, որ իսկույն հեռացնեն դեպի հարավ։ Ու տարել էին դեպի հարավ, բայց ո՛չ դեպի հայրենիք։ Բռնաբարությունը ունեցել էր հետևանք։ Ծնել էր զավակ։ Ո՛չ, տեսնել չէ՛ր ուզում նրան։ Չգիտեր ի՞նչ եղածը և ո՞րտեղ եղածը Երևի մայրը թողել էր անբախտին մի հեռու տեղ։

Այդ չէր ամենը, սակայն։ Հայրենիք գալով, Ադդան երևան էր հանել և մի ուրիշ սոսկում, մի ուրիշ գարշանք։

Երիտասարդը, որին նա պաշտել էր և որի մեռնելուց հետո ապրե՛լ չէր կամեցել — այդ իդեալիստը, ո՛չ միայն հարաբերություն էր ունեցել Լիզայի հետ, այլև Ադդայի հետ եղած ժամանակ, պահպանելիս էր եղել սիրային ջերմ նամակագրություն այդ զարհուրելի աղջկա հետ։ Զարհուրելի, որովհետև երիտասարդը նրա չորրո՞րդ, թե՞ հինգերորդ սիրեկանն է եղել… միաժամանա՜կ…

Օ՜հ, բազմայրո՜ւթյուն, շա՜տ ամուսին ունենալ… Ինչո՞ւ ոչ, երբ տղամարդը կարող է լինել բազմակին, ունենալ միաժամանակ երկու, երեք կին, երեք սիրուհի, այլև հանդիպա՜ծ կինը…

Այդպես էր։ Իր կուռքը գրում էր տռփոտ, էրոտիկական այնպիսի՜ նամակներ Լիզային և ստանում է եղել այնպե՜ս կրքոտ, այնքան պագշոտ և երբեմն էլ խենեշ արտահայտություններով լի երեսներ, որ նա, Ադդան, երբ սկսել է կարդալ նրանց—զգացել էր իրեն որպես ենթակա` անօրինակ մի մղձավանջի… Եվ այդ նամակները դրվել են ու ստացվելր այն ժամանակ, երբ ինքը—Ադդան, երջանիկ զգալով իր սիրեկանի գրկում, համոզված է եղել, թե դեռ քի՛չ է սիրում իր կուռքին, իր աստծուն