— Ինո՞ւ ոչ,— ասաց նա։— Շնորհակալ եմ, որ ցանկացաք հուր ներշնչել ինձ։
Բաժանվեցինք։ Երբ մի քայլ էինք արել, հանկարծ ծովի վրայի տեսիլքը միտս եկավ։ Չգիտեմ ինչո՞ւ՝ մեքենաբար կանգ առա։ Կարծես մի բան էի ուզում հարցնել Ադգայից։
Նա էլ տեսավ կամ զգաց կանգ առնելս։ Սպառեց դռան մոտ և հարցրեց. — Ուրիշ ասելիքնե՞ր ունեք։
— Ասելիքնե՞ր… Ո՜չ… բայց այո … Ասացե՜ք, խնդրեմ, դուք չեք պատմել ինձ և կամ չգիտե՞ք արդյոք մի այդպիսի պատկեր, ծով, ծովի վրա մի կին՝ հերարձակ, ձեոքերր գլխի ետևը դրած…
— Ինչպե՞ս չէ,— ընդհատեց նա,— բայց ո՜չ թե ծովի վրա, այչ ծովի ա՛փին… Ստինքներից մինչև ոտները մի ճերմակ երկար պատմուճան, դեմքը՝ բարձր, կուտակ ամպերին, որտեղից իջնում է լույսի մի լայն շառավիղ… Ես էլ երկար նայեցի նրան… Կգտնեք դուք Լիզայի սենյակի պատին, ճիշտ այն լուսամուտի դիմաց, ուր մի օր նստեցինք օրիորդի նվագը լսելու համար…
— Ահա՜, իրա՜վ որ… Շնորհակալ եմ… Բայց մի՞թե այգ կինը նման է ձեզ…
Նայեց ինձ ժպտուն և ասաց.
— Ի՞նձ… Չգիտեմ, ճշմարիտ… Գուցե՜… Ստուգեցեք մի անգամ ևս…
Հետո գլխով բարևեց, նորից ժպտաց ու գնաց։
8
Այնուհետև դարձյա'չ երկար ժամանակ չհանդիպեցի ես Ազգային։ Ծովափին կամ լողարանների վրա նա չէր երևում։ Ո'չ իսկ գահավանդների վրա, թեև այնտեղ գնացածս ժամանակ քանի՜ցս ես պրպտեցի յուրաքանչյուր մատչելի բարձրություն, յուրաքանչյուր ծառախումբ։ Վարպետությամբ հարցրի Սերյոժային, նույնիսկ Լիզային։ Ադդան Գելենջիք էր. երբեմն երևում էր այս-այն տեղ, բայց ընդհանրապես տնից սկսել էր․ սակա՞վ դուրս ելնել։
Մի քանի անգամ մտածեցի գնալ տեսության, բայց համարձակություն չունեցա, չկա՜ր առիթ, հրավեր չէի ստացել։
Ինչ վերաբերում է Լիզային, կամաց-կամաց մեր նախկին կատակաձև մտերմությունն էյ սառեց։ Այլևս քի՜չ էր ուշադրություն դարձնում ինձ վրա։ Պատճառ կար։ Դրացի ամառանոցն էր եկել մի սիրունատես