մանուկները խոտերի մեջ, մեջքի վրա տարածված. երազում էին բաց երկնքի տակ կամ քնում, իսկ տղամարդիկ, վրանների հովանու ներքև, մաղ էին գործում կամ փսիաթ։ Մի քանի կանայք, դեռ ջահել հարսները, վրանի առաջ օջախ շինած, փշերից ու գյուղերից բերված փայտերից կրակ կազմել կամ կերակուր էին եփում կամ լվացք անում և կամ, խումբ աո խումբ քիչ հեռու, ծաղիկների և ջրվեժի կողքին, գուլպաները ձեռքերին գործում էին և խոսակցում։
Գիշերն էր, որ սկսում էր մի եռուն, զվարթ կյանք վրանների առաջ։ Ամենքը տուն մտած վերչալոլյսին՝ տեղավորում էին իրենց բերածը, ապա ճաշում, հետո, աթոռակալի՝ իրենք ցեղապետի վրանի առաջ մի մեծ խարույկ վառում, և երբ մութն իջնում էր բլուրների վրա, երբ լուսինը կաթնագույն լույսով ողողում էր այդ սքանչելի բարձրությունը, պլպլացող խարույկի շուրջն էին կիտվում բոշաները, գսլիս էր հովվական տիկը կամ ջութակը, և օրվա անցքերի մասին խոսելուց հետո, գիշերային լռության մեջ, շների ընդհատ ոռնոցների, մանուկների զվարթ ճիչերի մեջ սկսում էր երաժշտությունը, բոշայական տխուր, մելամաղձոտ նվագը, որ արձագանք սփռելով՝ թրթռում էր ու իջնում ծործորների մեջ, կամ երերուն ու մեղմիկ՝ գնում մեռնելու դեպի բարձրոլթյուները։
Նվագում էր տիկը միաձայն, մի տխուր խազի երկար տևողության միջից, մեղմաձայն արտահայտելով երգի թախծոտ ելևէջները, որոնք ելնում էին, ելնում ոլորուն ու ճնշող, ապա հանդարտ ու գեղգեղ իջնում, կորսվում էին միաձայն խազի գրկում…
Եվ տխուր խազը մի վայրկյան հանդարտ օրորվելով, նորից բաժանում էր իրենից երգի ելևէջը և նորից նետում նրան դեպի տարածությունը։
Այդպես ժամանակ շներն իսկ դադարում էին հաչելուց և խարույկի սփռած լույսի հեռավոր աղտոտության մեջ, գլուխները թաթերի վրա առած, անշարժ, ուշադիր, աչքերը երաժշտի վրա, դեմքերը կծկած՝ լսում էին։ Մանուկները՝ ծնկները բարձր, գլուխները ծնկների վրա, կուչ եկած կամ թավալած խոտի մեջ, ակնարկները հորիզոնին, աշխատում էին ոչ մի խազ չկորցնլ մելամաղձոտ երամշտությունից,
Ամեն բոշա սիրում է երաժշտությունը, այնքան է սիրում, որքան իր ազատությունը, որքան իր բաց երկինքը։ Ամեն բոշա մանուկ բանաստեղծ է, սիրահար՝ երգի, սիրահար՝ լուսնկա պայծառ երկնքի, պսպղուն կապույտ երկնակամարի, դալար– ջրաշատ բարձրությունների ե մելամաղձոտ, երագել տվող երաժշտության։
Եվ ահա նստել են բոշա տղամարդիկ չիբուխները ձեռքերին, վառվող խարույկի լույսի մեջ ու գլուխները կախ՝ լսում, բոշա կանայք