Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/521

Այս էջը հաստատված է

Տասնհինգ րոպեաչափ երկու պարելուց հետո երկարության թևի ծայրերից դեպի կենտրոնն են գալիս, միմյանց կպցնում գլուխները և պարն այդպիսով վերջանում է:

Այնուհետև երաժտություը լռում է, և մի խոսակցություն:Ամեն ոք պատմում է իր տեսածն ու լսածը, դաշտից գյուղերից բերած համբավները: Մանուկները հեռվում խաղում են, և աթոռակալը մյուս կողմում՝ դատում է և խորհուրդներ տալիս. բոլորը պատկառանքով լսում են ծերունուն՝ այդ փորձված բոշային, որ գիտե բոլորի ցավերը, բոլորի ուրախությունները:

Հետո նվագողը նորից տիկը ձեռքն է առնում և ահա կանանց ու տղամարդկանց խումբը սկսում է երգել նախ մեղմ, ապա ուժգին և սարահարթը լցվում է մի անուշ երաժշտությամբ մանուկներն իսկ ընջողում…

Ահա այսպես էր կյանքը վարում Բասենի աըն թափառական հայ բոշաների մի խումբը, որոնց մեջ էր Մարգոն:

Այդ խումբը Փոքր Ասիայից, Պոյապատի կողմերից էր եկել Պոյապատի կողմերից էր եկել, փախչելով հալածանքներից, թափառելով մտել էր Էրզրումի նահանգը և ձմեռը քաղաքներում,իսկ այս ամառ գարնանից ի վեր եկել էր Բասենի դաշտը՝ մտադրելով մինչև ձյուների իջնելը մնալ այնտեղ:

Մարգոյին ամենքը ճանաչում էին և ամենքը հարգում այդտեղ: Նա իր օջաղը,իր վրանը չուներ. հյուր էր ազգակիցներից մեկի մոտ բայց իր աշխատանքովն էր ապրում: Ո՜չ ոք նրա պես ճարպիկ, շատ հավաքող և մեծ պաշար բերող չկար ամբողջ վրաններում: Ո՜չ ոք նրա պես երկրներ տեսած, ամեն անկյուն, ամեն ճանապարհ ճանաչող չէր, և՜ ոչ ոք սակայն՝ նրա պես մռայլ ու տխուր, լռիկ ու մտախոհ չէր ամբողջ ցեղի մեջ:

Բոլորը գիտեն Մարգոյի պատմությունը: Գիտեին, թե նա վաղուց թափառում էր՝ պղծված օջախի պատվը վերականգնելու համար[1]:

Իր ծերունի հայր չէր կարողացել սպասել. մի տարուց հետո մեռել էր: Մարգոն ստիպված էր եղել միառժամանակ ընդհատել հետաղուզուպյունը, գալ՝ որդիներին առնել և տանել Էրզրում, իր քրոջ մոտ:

Այդ օրից Պոյապետի բոշաներն այլևս չէին տեսել նրան բայց գիտեին, որ կենդանի է և վրեժխնդրության ոգու պես քայլում է պաշտոնյաների մեջ՝ որոնելով իրեն անպատվողին ամեն տեղ:

Եվ ահա հանկարծ, երբ ընդհանուր ավերածություններից ստիպված:

  1. տես «Սնթո» պատմվածքը: