Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/529

Այս էջը հաստատված է

սուր գործիքներով։ Այդպիսի և այլ գծեր շատ կային, բայց բոլորը ավերված, միայն երկուսն էին ողջ և այսպիսի ձևեր ունեին.

— Փակված է ճանապարհը…— գոչեց գլխավորը գլուխը դարձնելով,— այս կողմով գնալն անօգուտ է և գուցե վտանգավոր[1]։

Հետո արագությամբ ետ դարձավ խմբի մեջ։

— Գիտե՞ք ինչ,— շարունակեց նա,— շատ նոր անցել են երկու խմբեր՝ գալով գյուղերից, որտեղ կամ վատ են ընդունել նրանց և կամ նեղացրել են։ Երկու նշանները թարմ են դեռ. մեկը հայտնում է, որ փակ է այղ կողմերը, ուրեմն և ավելորդ է գնալ, իսկ մյուսը…

— Աիսոս,— միջահատեց մի պառավ,— մեր մաղերը մնացին։

— Ի՞նչ արած,— խոսեց մյուսը,— գոհ լինենք ինչ որ ծախեցինք. մնացածները քաղաք կտանենք։

Բայց գլխավորը չէր խոսում և գրեթե չէր լսում նրանց, այլ մտախոհ նայում էր ձորի երկու ծայրերին։

— Ի՞նչ կա, Սերգո,— նկատեց կանանցից մեկը,— ի՞նչ է եղել։

— Ոչինչ ասաց Սերգոն,— մի երկրորդ նշան էլ կար, որ չհասկացա։

— Ի՞նչ նշան,— մեջ մտավ Հարությունը,— ես բոլոր նշանների միտքը գիտեմ։

— Դժվար,— ժպտաց Սերգոն,— սա երկդիմի բան է. չգիտեմ նշա՞նն է նոր գծված, թե՞ եղածը ջնջված է։

Պառավներից մեկը ոտքի ելավ։

— Գնանք ցույց տուր ինձ,— ասաց նա,— ես բոլորը ճանաչում եմ։

— Ահա,— ասաց Սերգոն և կկղեց գետնի վրա,— ես գծեմ, դուք տեսեք։

Բոլորը գլուխնին միմյանց մոտեցրին և կռացան։ Սերգոն ետ տվավ խոտերը, հողը հավասարեցրեց և վրան գծեց երկրորդ նշանը–մի հաստ ուղղահայաց գիծ, որ վրայից ուներ նրան կտրող բարակ, ծուռ և անհանգիստ գծեր։

Ոչ ոք պահ մի չխոսեց։ Սերգոն այդ գծելուց հետո նայեց Հարությունին և պառավին։

- Ջնջված նշան է,— ասաց Հարությունը,— ուղղահայաց գիծը ուրիշ խումբ է գծել, որ ուղել է ասել, թե ճանապարհը բաց է. իսկ երկխումբը

  1. Այդպիսի նշաններ ունեին թե' հայ բոշաները և թե' եվրոպական ցիգանները: Մի խումբ, անցած տեղում, նայելով, թե ինչպիսի ընդունելություն է գտնում, դեպի նրան տանող ճանապարհի սկզբում մի քարի կամ ծառի վրա թողնում է նշաններ` հետագա խմբին ազդարարելու համար: