— քրիստոնյա…— ծիծաղեց Արիֆը,— մի՞թե կարծում էիր, որ գնչունէերը կրոն ունին… ո՜ւֆ, ինչ տգեղն է այս պառավը։
Մոտեցել էին պառավին, որ ձեռքը պարզել. աղերսավոր ձայնով գոչում էր.
— Մի բան տվեք, էֆենդիներ, աստված ձեզ օրհնե. մի բան տվեք խեղճերիս։
— Այո, տգեղ է,— պնդեց բեյը,— թայց մեջները շատ գեղեցիկներ էլ կան. մանավանդ կրակոտ, աշխույժ… կրակ են անիծածները, իսկական կրակ…
— Դու գուշակել գիտե՞ս, պառավ,— հարցրեց Արիֆը և ձիու սանձը քաշելով կռացավ դեպի կինը։
— Գիտեմ, էֆենդի, լավ գիտեմ։
— Ստում է, Արիֆ էֆենդի,— ասաց բեյը,— սրանք լավ չգիտեն, սրանք չինգենեներ չեն։
— Բա՜հ…— արեց պոլսեցի աստիճանավորը,— բոլորն էլ չինգենեներ են… իսկ այն ի՞նչ կանայք են ցածում, պառավ, հարսնե՞րդ են, թե՞ աղջիկներդ։
— Քույրերս են… էֆենդի, քույրերս. մի բան տվեք խեղճերիս։
– Լավ, տամ, բայց գուշակիր ինձ Համար։
Հետո, երբ մի անգամ էլ նալում էր ծառի տակ կիտված բոշաներին, նկատեց երիտասարդ գնչուհուն, որ կանգնած դիտում էր իրան։ Հեռվից այնքան գրավիչ թվաց բոշա կինը, որ երիտասարդի մեջ մի բուռն ցանկություն ծնավ մոտից տեսնելու նրան։
— Գիտե՞ս ինչ,— ասաց նա պառավին,— այստեղ շոգ է և արև… գնանք այնտեղ ձեղ մոտ, և երբ դուշակես ինձ համար, քեզ մի մեջիդիե կտամ:
— Մեզ մո՞տ… —շփոթվեց պառավը,— մեզ մոտ… այնտեղ տեղ չկա. այնտեղ էլ շոգ է… մենք գուշակել չգիտենք։
Ու պառավին տիրեց սաստիկ անՀանգստություն։ նա դարձավ, մտքով անիծեց մուրալ ցանկանալու վայրկյանը, մի չարագուշակ նախազգացում ճնշեց սիրտը։
— Բեյ էֆենդի,— ասում էր– այդ ժամանակ պոլսեցին յուր ընկերոջը,— մի քիչ չհանդստանա՞նք այդ ծառերի տակ։
Զափթիեները մոտեցել էին։
— Իջեք այդ ծառերի տակ,— հրամայեց նրանց բեյը և ցած թռավ ձիուց։ Մինչ այդ, պառավը նկատելով՛, որ թուրքերին իջնել արգելելու հնար չկար, վազեց ետ դարձավ ու ճչալով գոչեց յուրայիններին.