-Թող սպանեն ինձ, կմեռնեմ… վախկոտը դու ես, որ չես համարձակվում կնոջդ պաշտպանելու համար մի քայլ անել։
-Դու խենթ ես, Մարգո,– մեջ մտավ գլխավորը,– նրանք, եթե տեսան մեր ընդդիմությունը, հրացանի տակ կառնեն ու բորիս մեկ-մեկ կսպնեն…
Արևն սկսում էր խոնարհվել. մի գեղեցիկ զովություն էր տարածված ձորակի մեջ, երբ չորս զափթիեները սրերը հանեցին ու մոտեցան բոշաներին։ Նրանցից մեկը հեռվից հրամայեց բոլորին ցրվել, բացի գընչուհուց։ Սա էլ ուզեց խուսափել, բայց պաշարեցին և մոտեցան։
Եվ ահա այնուհետև, էր, որ Սինոպից քիչ ցած, մեծ ճանապարհի կողքին, տեղի ունեցավ մի քստմնելի տեսարան։ Չորս զափթիեներ հարձակվեցին կնոջ վրա։ Գնչուհին հափշտակեց մահակը և նրանով մոտ 10—15 րոպե քաջությամբ այնպես պաշտպանվեց, որ մի զափթիեի թևը փշրեց։ Բայց երկար չտևեց այդ. պոլսեցին էլ մեջտեղ ընկավ և քիչ հետո ետևից հասնելով՝ կաշկանդեցին գնչուհու ձեռքերը ու այդպես քարշ տվին մի հեռավոր ծառի ստորոտ։
Հեռվից, ծառերի տակ կանգնած. բոշաները նայում էին կատաղի աչքերով, մանուկները ճչում էին, իսկ գեղեցիկ գչուհին այնպես էր գոռում, որ ձորն էր թնգում։
Քիչ հետո նորից լսվեց պոլսեցու և կնոջ մեջ կռվի աղաղակ, ապա մի ճիչ և այլևս ամեն ինչ հանդարտելը։ Խոր լռությանը խզվում էր միայն վիրավոր զափթիեի հեծեծանքով և հեռվից եկող բոշա մանուկների լացով։
Այդպես մի կես ժամ սոսկալի հանդարտությունից հեաս երևաց ստամբոլցի պաշտոնյան՝ անկարգ ու գունաթափ, ձի նստեց և զինվորականները արշավանոք մեկնեյով՝ անհետացան ձորաբերանից դուրս…
Այն ժամանակ բոշաները նորից հավարվեցին, վազեցին դեպի թշվառ Մարգոն, գտան նրան ուշաթափ և կիսամեռ վիճակի մեջ։ Բարձրացրինք լվացին, ուշքի բերին, դրին էշերից մեկի վրա ու տխուր, լողով, նկուն, քայլեցին դեպի հարավ, պառավ դեդի զայրալից ու ճչացող ողբի տակ, որ հնչում էր.
|