Վեզիր-քյոփրու ավանից մինչև Գասթեմունի քաղաքը գտնվող գյուղերի և գլխավորապես Պոյապատ (Բայվատ) գյուղաքաղաքումն է, որ տասնյակ հազարներով հայ բոշաներ կենտրոն են ընտրել. ամառը թափառում են երկրի ամեն կողմերը, մտնում ամեն քաղաք, ամեն գյուղ, ծախում իրենց ձմեռվա պատրաստած կամ տանը նստող ամուսինների շինած մաղերը, մազեղեն այլ գործվածքները և քթոցներ, սալաներ, խոզանակներ և այլն, հետո, մինչև ձմեռվա սկսվելը, նորից հավաքվում, լցվում են խրճիթները, բերելով ցորեն, ալյուր, դրամ և ամեն տեսակ պաշարեղեն, բերելով նոր անդամներ—ծծկեր ուսնուկներ, որոնց նրանք այնքան հեշտությամբ ծնում են ճանապարհին, իսկույն մեջքին կապում և թափառականությունը շարունակում։
Գլխավորապես կանայք են լինում առևտուր անողները. սկզբից բաժանում են իրենց մեջ գյուղերն ու քաղաքները, մահակը ձեռքերին, ամեն դռան առաջ, ծախում են, ուզում, մուրում, գուշակում, աներեսությամբ զզվեցնում, բարոյական մաքրությամբ հիացմունք ազդում և տղամարդից ավելի սրտոտությամբ ցրվում, հալածում են նրանց, որոնք կհամարձակվեն վատ մտադրությամբ մոտենալ իրենց։
Եվ երբ ձմեռ դարձավ, Պոյապատ են մտնում ամեն կողմից գլխիկոր, բարձված էշեր, արևակեզ գնչուհիներ, փոշոտ տզամ արդիկ ու սկսում են ձմեռային աշխույժ, կրակոտ մի կյանք, պատրաստում են առևտրի պաշար՝ գարնան համար, մաքոքների չրխկոցներ է, որ լսվում է խրճիթների միջից. հետո զվարճանում են, նվագում, հարսանիք անում, շատ օդի խմում և գյուղաքաղաքին մեծ կենդանություն տալիս։
Բայց այդ ձմեռ, երբ բոշաների աոաջին խումբը, ժամանակից առաջ ներս մտնելով, Մարգոյին ավան բերեց, վերադարձողները ոչ մի այն առատ պաշար չէին բերում, այլև պակաս էին վերադառնում։ Լսվում էր ամեն տնից լացուկոծ, երևում էին տխուր դեմքեր, մարդիկ հոլզմամբ կիտվում էին այս֊այն տան մեջ, այս-այն փողոցի անկյունում և լսում մեկի պատմությունը, որ դողդոջուն ձայնով բոշայերեն՝ պատմում էր իրենց մի ընկերի սպանվելը, մյուսին, որ նկարագրում էր իրենց խմբի կրած հալածանքը, և ջղերն այնքան լարվել էին, որ ամեն անգամ մեծ իրարանցում էր տիրում բոշաների մեջ, եթե նրանց թաղերում զինվորներ էին երևում կամ որևէ թուրք պաշտոնյա։
Ծանր տարիներ էին սկսվել բոլոր քրիստոնյաների համար, մի տեսակ հալածանք էր սկսվել գլուդ երում թափառող բոշաների խմբերի պեմ, և քրդերի ու չերքեզների ասպատակները անպատիժ կերպով սպանում