պատմելով նրանց, զվարճացնում էր և հանդուրժում, որ մահմեդականները լրբենի կերպով խոսում են լոմ կանանց մասին:
Այդ լուրը իսկույն տարածվեց բոշաների մեջ, և Հարությունը բոլորովին ատելի դարձավ, բայց որովհետև խղճում էին հիվանդ ու թշվառ կնոջը, ուստի դեռ Հարությանին ոչինչ չէին ասում։
Աթոռակալ Մովսեսը, որ շատոնց ընտրված էր իբրև ներկայացուցիչ և պետ Պոյապատի բոշաների, աչքի առաջ ունենալով Մարգոյի վիճակը, խստիվ պատվիրեց բոլորին, որ Հարությոլնին չհալածեն։ Ինքն էլ յուր կողժից խիստ սիրալիր էր վարվում դժբախտ կնոջ հետ։
Ձմեռվա սկզբն երում Մարգոն քիչ կազդուրվեց, ոտքի ելավ և փողոց էր դուրս դալիս։ Որքան փոխվել էր, թարշամել, նիհարցել։ Հուսահատությունն ու ներքին կատաղությունը մաշում էին նրան։ Դուրս էր գալիս փողոց, նստում արեգդեմ՝ շեմքի վրա, յուր երեխաները կողքին և լուռ ու մտախոհ՝ նայում էր հեռոլները։ Անցնող բոշաները տեսնում էին նրան այդպես, հուզվում, բուռները սեղմում և գլուխն։ին շարժում։ Բըռնաբարության կենդանի զոհ էր Մարգոն լոմ հասարակության մեջ, որ կարծես վրեժ էր կանչում, վրեժ՝ անպատված օջախի։
Բայց զուլումը այդ միջոցին այնքան մեծանում էր, հետզհետե զոհերն այնքան շատանում էին, որ Մարգոն մոռացվում էր։ Այժմ դիակներ էին բերվում, բռնաբարված աղջիկներ հրապարակ ձգվում, շրջակայքից ահավոր լուրեր էին հասնում, և գյուղերից լոմերը խուժում էին ավանը՝ ապաստան գտնելու համար չերքեզների հարձակումների դեմ։ Այդպիսի մի օր էր, որ աթոռակալ Մովսեսը, փողոցից անցնելիս, տեսավ Մարգոյին ու կանգ առավ նրա մոտ, նստեց նրա կողքին։
— Աստված առողջություն տա, Մարգո,– ասաց նա,– հերիք չեղա՞վ տխրելը, մխիթարվիր, այժմ զուլումը մեծ է, դու ի՞նչ անես, մեղավոր խո չե՞ս եղել, որ այդքան տանջվում ես ու քեղ մաշում։
— Չէ, Մովսես աղա,— պատասխանեց Մարգոն,– ես չեմ մխիթարվիլ, մինչև վրեժս չառնեմ։
Ու գնչոլհու աչքերը փայլեցին բարկությունից, և այտերը կարմրեցին։
— Միամիտ աղջիկս,— ժպտաց տխրությամբ աթոռակալը,– միշտ նույնն ես ասում, բայց ումից վրեժ կառնես, չէ՞ որ նրանք քեզանից զորեղ են, խիստ զորեղ… նայի՞ր մեկ, ամեն օր մի զուլումի լուր է հասնում, կայմակամն էլ ներս չի թողնում ինձ, հայերին հարյուրներով է մորթոտում… էլ լոմերի համար անհնար է ման գալ: ճանապարհների վրա մարդկանց հավի պես մորթում են… քանի–քանի հայ ու լոմկին բռնաբարեցին, խայտառակեցին, հարցնոզ֊փնտըողն ո՞վ է, որի՞ց ես վրեժ առն ելա