Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/541

Այս էջը հաստատված է

— Հաց, պանիր կա,– ասաց Մարգոն։

— Կերակուր չե՞ս եփել։

— Չկա։

— Է՞հ,— մրթմրթաց Արթենը,— դու միշտ քո հիմար մտքերի հետն ևս, կերակուր եփել ի՞նչ հարկավոր է։

Եվ նստեց մաղերի կողքին, մոռանալով, որ անոթի էր։ Հետո նորից ելավ, նորից մի քանի քայլ արավ սենյակում ու հանկարծ կանգ առնելով կնոջ կողքին՝ հարցրեց.

— Էլի ի՞նչ ասելու էր եկել աթոռակալը… որ բոլոր լոմերը գանգատվո՞ւմ են ինձնից, որ ինձ պսո՞ւ են համարում։

— Հախդ է,— ասաց Մարգոն,— քեզ ո՞վ է ասում պսուների ոտքը լիզես ու լոմերի համար վատություն անես։

— Տեսնենք, ի՞նչ վատություն եմ արել «բոշա»–ներին. որի՞ն բանտ գրի, որի՞ն կողոպտել տվի… թքել եմ ես քո աթոռակալի էլ ու լոմերիդ էլ վրան… թող մի քիչ էլ սպասի այդ ծեր շունը և կտեսնի, թե ո՞վ է Արթենը։ Անցյալ օրն էլ մի թուրքի ասել է, որ ես կեղտոտ մարդ եմ, որ իբր թե իմ մեջ ազնվություն չկա։

— Որ դու մարդ չես, այդ ես էլ եմ ասում,— ասաց Մարգոն վճոականորեն,— ղու ի՞նչ մարդ ես… կինդ խլեցին, աչքիդ առջևը ան¬ պատվեցին, և դու ոչ միայն ոչինչ չարիր, այլ հորդորում ես, որ մոռացվի… ի՞նչ մարդ ես դու…

— Էլի՞ այդ խոսքերը, այ կնիկ… քանի անգամ ասեմ քեզ, որ նրանք զինվաձ էին, շատվոր էին…

— Թող մեռնեիք, դու էլ, Սերգոն էլ…

— Էհ, հին դարմանը էլի քամուն տվինք. ինչ որ էր՝ եղավ անցավ. էլ ի՞նչ անենք հիմա, ելնենք վզներս կտրենք… Քիչ մսից բանից չկա՞ ուտելու։

— Պահարանումը կա… Ելնենք ի՞նչ անենք։ Այ թե ինչ. կելնենք ամեն ինչ կժողովենք և Ստամբոլ կէրթանք…

— Լավ, լավ,— հեգնեց Արթենը,— հարյուր անգամ լսեցինք այդ. այժմ էլ ուրիշ տեղ գնանք։

— Որ մարդ չես,— գոչեց արհամարհությամբ Մարգոն,— ուրեմն էլ մի մեղադրիլ աթոռակալին կամ լոմերին, որ ատում են քեզ, պսու են կոչում3 Մինչև անգամ անցյալ օրը, երբ գնում էիր, լսեցի, թե ինչպես մեկը գոոաց ետևիցդ—«սոլավ պսու» (շուն թուրք)։ Հարությունը ձեռքից բաց թողեց հացն ու միսը, ուժգնությամբ դարձավ և մոտեցավ կնոջը, բարկությամբ ասաց,

— Ես էլ լսեցի, բայց չիմացա ո՞վ էր. դու տեսա՞ր, ասա, ո՞վ էր։